Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Այս մոտոցիկլի շարժիչի ծավալը 650 սմէ: Շարժիչն աշխատում է բենզինով և ունի օդահովացում: 
Մրցարշավային մոտոցիկլն ունի հզոր շարժիչ և շրջահոսելի իրան:
Մոտոցիկլները ոտնակով հեծանիվներից շատ ավելի ծանր ու հզոր մեքենաներ են, որոնց վրա տեղադրված են բենզինով աշխատող շարժիչներ: Մոտոցիկլները նախատեսված են 1–2 ուղևորի համար: Դրանք օգտագործվում են սպորտում և ակտիվ հանգստի համար: Տարբեր մասնագիտությունների մարդիկ, օրինակ՝ ոստիկանները, ցրիչները, ապրանքների առաքիչներն աշխատանքի ընթացքում օգտվում են մոտոցիկլներից: Տրանսպորտով գերհագեցած փողոցներում մոտոցիկլն  ավելի շարժունակ է, քան ավտոմեքենան: 
Բենզինով աշխատող շարժիչով առաջին մոտոցիկլը կառուցել է Գոտլիբ Դայմլերը 1885 թ-ին Գերմանիայում: 
Հեծանիվների նման, մոտոցիկլները նույնպես ունեն կրող շրջանակ, որի վրա տեղադրված են շարժիչը, փոխանցման տուփը, վառելանյութի բաքը, նստոցը և այլ տարրեր: Առջևի և հետևի անիվները հանդերձված են հիդրավլիկական մեղմիչներով, որոնք մեքենան պահպանում են ուժգին ցնցումներից ու հարվածներից: Շարժումը փոխանցման տուփին ամրացված շարժիչից հետևի անվին փոխանցվում է շղթայի միջոցով: Շարժիչի ծավալը 50–1200 սմ3 է: 50 սմ3 և ավելի փոքր տարողությամբ շարժիչներով մոտոցիկլներն անվանում են մոտոռոլլերներ: Դրանց վրա սովորաբար տեղադրում են բենզինով աշխատող, օդահովացումով երկտակտ շարժիչներ: Մեծ և թանկարժեք մոտոցիկլները սովորաբար ունեն ջրահովացումով քառատակտ շարժիչներ: Ղեկի վրա տեղադրված են առջևի արգելակի, կոճի (դրոսել), կցորդիչի բռնակները և ցոլալապտերի գործարկիչ-անջատիչը: Մոտոցիկլի արագությունը կարելի է փոփոխել նաև հատուկ ոտնակով: Ներկայումս բազմաթիվ մոտոցիկլների վրա տեղադրված են փոխանցումների ինքնաշխատ տուփեր:
Մոտոկրոսի մոտոցիկլի կրող շրջանակը չափազանց ամուր է:
Մոտոռոլլերը փոքր շարժիչով մոտոցիկլն է:
Սալյակով մոտոցիկլ