Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Լուսնթագ
Հասարակածային տրամագիծը՝ 142.800 կմ
Զանգվածը՝ 1,89x1027 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 778 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 590 մլն կմ
Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 9 ժամ 50 րոպե
Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 11,9 երկրային տարի
Ամպերի վերին եզրի ջերմաստիճանը՝ – 160օC
Արբանյակների քանակը՝ 63

Յուպիտերն Արեգակնային համակարգի ամենամեծ և զանգվածեղ մոլորակն է, Արեգակից հեռավորությամբ` հինգերորդը: Այս մոլորակն իր անվանումը ստացել է հին հռոմեական դիցաբանության երկնքի աստված Յուպիտերի անունից: 
Յուպիտերը հիմնականում ջրածնից կազմված գազի (նաև հեղուկ) վիթխարի գունդ է: Նրա 1000 կմ-ից ավելի հաստությամբ մթնոլորտը կազմված է հիմնականում գազային ջրածնից (որոշ քանակությամբ հելիումի խառնուրդով), ինչպես նաև սառցաբյուրեղներից, ամոնիակից ու նրա միացություններից կազմված ամպերից: Մթնոլորտի ստորին շերտերում բարձր ճնշման ազդեցությամբ ջրածինը գտնվում է հեղուկ վիճակում, իսկ ավելի խորքերում` գերբարձր ճնշման տակ՝ հավանաբար մետաղական վիճակում: 
Այս մոլորակի մակերևույթի ամենաուշագրավ երևույթը Կարմիր մեծ բիծ կոչված ձվաձև տիրույթն է, որ երևում է արդեն 300 տարի: Մինչև տիեզերական սարքերի Յուպիտեր հասնելն աստղագետները չէին կարողանում հասկանալ այդ երևույթի պատճառը: Այժմ արդեն հայտնի է, որ դա հսկայական պտտահողմ է Յուպիտերի մթնոլորտում, որի չափերը 3 անգամ գերազանցում են Երկրի տրամագիծը: 
Յուպիտերն ունի քարաբեկորներից ու սառույցից կազմված օղակներ, որոնք նրա շուրջը պտտվում են 7 ժամում:
Յուպիտերն ունի 63 արբանյակ, որոնցից 4 ամենամեծերը երևում են նաև սովորական հեռադիտակով: Այդ 4 արբանյակները դեռևս 1610 թ-ին հայտնագործել է Գալիլեո Գալիլեյը, այդ պատճառով դրանք կոչվում են նաև գալիլեյյան արբանյակներ: Ըստ Յուպիտերից ունեցած հեռավորության՝ գալիլեյյան արբանյակներն են Իոն, Եվրոպան, Գանիմեդը և Կալիստոն: Գանիմեդը Յուպիտերի և ամբողջ Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակն է: Նրա տրամագիծը 5262կմ է, այսինքն՝ այն փոքր-ինչ ավելի մեծ է նույնիսկ Մերկուրի մոլորակից: Իսկ Յուպիտերի ամենափոքր արբանյակի՝ Լեդայի տրամագիծն ընդամենը 15 կմ է:
1973 թ-ին ամերիկյան «Պիոներ-10» տիեզերական սարքն առաջին անգամ մոտ տարածությունից լուսանկարել է Յուպիտերի բազմագույն մթնոլորտը: Հաջորդ տարի այդ մոլորակի մոտով անցել է դեպի Սատուռն ուղևորվող «Պիոներ-11»-ը և նոր տվյալներ հաղորդել Երկիր: 1979 թ-ին «Վոյաջեր-1» և «Վոյաջեր-2» տիեզերական սարքերը Երկիր հաղորդեցին հետաքրքրական լուսանկարներ և տվյալներ: 1995–2003 թթ-ին շուրջյուպիտերյան ուղեծրում է աշխատել «Գալիլեյ» տիեզերական զոնդը՝ նախապես այդ մոլորակի մթնոլորտ ուղարկելով իջեցվող մոդուլ (անջատվող մաս):