Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Վինդհուկ
Տարածքը՝ 
824,3 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
2,1 մլն
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
նամիբիական դոլար
Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկը
Նամիբ անապատը
Նամիբիայի Հանրապետություն
Նամիբիան պետություն է Աֆրիկայի հարավ-արևմուտքում: Արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Երկրի տարածքի մեծ մասը 900–1500 մ բարձրության սարահարթ է, որը գետահովիտներով ու տեկտոնական խզվածքներով մասնատված է առանձին սարավանդների ու բարձրավանդակների (Կաոկո, Դամարալենդ, Նամակվալենդ): Արևելքում և հյուսիսում սարահարթը զառիկող ցածրանում է, արևմուտքում կտրուկ իջնում դեպի մերձափնյա Նամիբ անապատը: Ընդերքում կան պղնձի, կապարի, մանգանի, անագի, վոլֆրամի, ալմաստի (արդյունահանում են նաև ծանծաղուտից), ուրանի խոշոր հանքավայրեր: 
Կլիման արևադարձային է (երկրի գրեթե կենտրոնով անցնում է հարավային արևադարձը)՝ տաք և խիստ չոր: Տարեկան տեղումներն ափամերձ վայրերում 10–50 մմ են, հյուսիս-արևելքում՝ 300–500 մմ: Մշտական հոսք ունեն միայն Օրանժ և Կունենե գետերը, շատ են ժամանակավոր ջրահոսքերի չոր հուները: 
Նամիբ անապատում բուսականությունը խիստ նոսր է, ծովափնյա հատվածում` սուկուլենտային (հյութալի ցողուններով ու տերևներով բույսեր), սարահարթերում՝ չորասեր: Շատ են բնաշխարհիկները: Կենդանական աշխարհին բնորոշ են կրծողներն ու միջատակերները, կան այծքաղներ, գիշատիչներ: Նամիբիայում է գտնվում աշխարհի խոշորագույն արգելոցներից մեկը՝ Էտոշան: 
Նամիբիայի բնակիչները բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներն են՝ օվամբոներ, հերերոներ և այլք: Բնակվում են նաև հոտենտոտներ, բուշմեններ և եվրոպական ծագում ունեցողներ: 
Խոշոր քաղաքներն են Վինդհուկը, Ուոլֆիշ Բեյը, Հրոտֆոնտեյնը:
Պորտուգալացի ծովագնացները Նամիբիայի ափ են իջել դեռևս 1484 թ-ին, սակայն անապատային երկիրը նրանց չի գրավել: Միայն 1802 թ-ին  են այստեղ հաստատվել  անգլիացիներ և աստիճանաբար ներթափանցել երկրի խորքը: 1884 թ-ից երկիրը գտնվել է Գերմանիայի ենթակայության տակ՝ Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա անվամբ: 1915 թ-ին այն գրավել է Հարավաֆրիկյան միությունը (1961 թ-ից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն) և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրաժարվել է հանձնել ՄԱԿ-ի հովանավորությանը: 1949 թ-ին ընդունած օրենքով` երկրի տարածքը փաստորեն դարձրել է իր նահանգը և տիրել մինչև նրա անկախացումը՝ 1990 թ-ի մարտի 21-ը:
Նամիբիան տնտեսապես թույլ զարգացած երկիր է: Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է. կան մետաղաձուլական գործարաններ: Գյուղատնտեսության հիմնական ճյուղը կարակուլային ոչխարաբուծությունն է: Հողագործությունը թույլ է զարգացած: Մշակում են եգիպտացորեն, սորգո:
Նամիբիայի ժողովրդական արվեստը հարուստ է ժայռապատկերներով (ներկերով արված կամ փորագիր), որոնցից հնագույնները ստեղծվել են հազարամյակներ առաջ: Դրանք հիմնականում որսի, մարտի, կրոնածիսական, դիցաբանական տեսարաններ են կամ մարդկանց ու կենդանիների պատկերներ: Ուշագրավ է մետաղամշակումը. պատրաստում են զարդանախշ զենքեր, երկաթե ուլունքներ և այլն: 
Գյուղական բնակավայրերում ապրում են կաշեհյուս, կիսագնդաձև խրճիթներում, որոնց տանիքը մորթուց կամ խսիրից է: