Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Նավթի բազմաստիճան թորման 
(ռեկտիֆիկացման) սխեման. 
1. տաքացնող վառարան,
2. ռեկտիֆիկացման աշտարակ, 
3. սառեցման սարք
Նավթի արդյունահանում ծովում
Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:

Նավթի առաջացումը
Կան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:
Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: 
Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորության հորատանցքեր: 
Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում: 
Հորատանցքից նավթը խողովակներով ուղարկում են պահեստարաններ, ապա լցնում տարողությունների մեջ, նավթատար հսկա հեղուկանավերով փոխադրում ծովերով ու օվկիանոսներով: Սակայն առավել հարմար է նավթը փոխադրել նավթամուղով՝ ստորգետնյա և ստորջրյա խողովակներով:
Նավթի հանքավայրեր են հայտնաբերվել բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից) և նրանց հարող ջրային տարածքներում: Եթե նավթի հանքավայրը գտնվում է ծովի հատակին, ապա արդյունահանումը կատարվում է կանգուն (ամրացված է ծովի հատակին) կամ լողացող հենահարթակների վրա:
Նավթի հսկայական պաշարներ կան Միջին և Մերձավոր Արևելքում (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Քուվեյթ), Աֆրիկայում (Ալժիր, Նիգերիա, Անգոլա, Լիբիա), Ասիայում (Ինդոնեզիա, Հնդկաստան), ԱՄՆ-ում (Ալյասկա, Կալիֆոռնիա, Տեխաս, Օկլահոմա), Կանադայում, Մեքսիկայում,  Ռուսաստանում (Սիբիր, Պովոլժիե), Ադրբեջանում, Ղազախստանում և այլուր:

Նավթի վերամշակումը
Նավթից արժեքավոր նյութեր ստանալու համար նրանից նախ անջատում են ուղեկցող գազերը, ապա հատուկ սարքերում աղազրկում և ջրազրկում են, այնուհետև վերամշակում:
Նավթի նախնական վերամշակումը թորումն է (բաժանումը բաղադրիչ մասերի), որն իրականացնում են թորման բազմաստիճան աշտարակներում: Նավթի թորումից ստանում են բենզին (եռման ջերմաստիճանը՝ 40-ից մինչև 100–120օC), լիգրոին (120–140օC), կերոսին (150–300օC), սոլյարայուղ (300օC-ից բարձր), իսկ մնացորդը կպչուն սև հեղուկ է՝ մազութ:
Մազութը նույնպես նախապես ենթարկում են բազմաստիճան թորման: Նրա քայքայումը կանխելու համար թորումն իրականացնում են ցածր ճնշման տակ և ստանում քսայուղեր, վազելին, պարաֆին, իսկ մնացորդը ձյութանման զանգված է՝ գուդրոն: Վերջինս օգտագործվում է փողոցների ասֆալտապատման համար, իսկ նրա բարձրջերմաստիճանային մշակումից ստանում են թանձր յուղեր, շարժիչների վառելանյութեր և այրվող գազեր: 
Բենզինն օգտագործվում է որպես ավիացիոն և ավտոմոբիլային վառելանյութ:
Լիգրոինը վառելանյութ է դիզելային շարժիչների համար և լուծիչ՝ լաքերի, ներկերի համար, կերոսինը վառելանյութ է ինքնաթիռների, հրթիռների և տրակտորային շարժիչների, սոլյարայուղը՝ դիզելային շարժիչների համար: Վազելինն օգտագործվում է բժշկության, իսկ պարաֆինը՝ սննդի արդյունաբերության մեջ՝ փաթեթանյութերի տոգորման համար, ծամոնի, մոմերի, կենցաղային քիմիայի ապրանքների՝ մածիկի (մոմածեփ), մեկուսացնող նյութերի արտադրության համար: Պարաֆինով տոգորում են կտորները, մատիտները, լուցկու հատիկի գլխիկը (լավ այրվելու համար): Տաք պարաֆինն օգտագործում են բուժական նպատակներով:
Նավթի երկրորդական վերամշակմամբ կարելի է իրականացնել նրա բաղադրության մեջ մտնող ածխաջրածինների կառուցվածքային փոփոխություններ՝ ածխաջրածինների մոլեկուլների ճեղքում (կրեկինգ), որի արդյունքում ստացվում են ավելի թեթև ածխաջրածիններ, քայքայում (պիրոլիզ), որը տեղի է ունենում ածխաջրածիններն առանց օդի մուտքի տաքացնելիս, և վերափոխում (ռիֆորմինգ), որը բենզինի և լիգրոինի վերամշակումն է՝ բարձրօկտանային թվով բենզին ստանալու համար:
Նավթարդյունաբերության բուռն զարգացումը հանգեցրել է շրջակա միջավայրի (մթնոլորտ, ջրային ավազաններ, հող) անթույլատրելի աղտոտման: Երբ նավթն արդյունահանվում է ցամաքում, այն թափվում է հողի վրա և լցվում ջրամբարների ու գրունտային ջրերի մեջ, իսկ երբ արդյունահանվում է ծովերում ու օվկիանոսներում, կամ այդտեղ տեղի են ունենում նավթատար նավերի վթարներ, նավթն արտահոսում է և աղտոտում ջրի մակերևույթը: Տեղի է ունենում էկոլոգիական աղետ, որը վտանգում է ջրային կենդանիների կյանքը: Նավթի կուտակվելը ծովափերին նույնպես էկոլոգիական աղետ է. խախտվում է ծովի կենսաբանական ռեժիմը, մեծ վնաս է հասցվում ձկնորսությանը, զբոսաշրջությանը: «Սև հեղուկի արտահոսքը» համարվում է XX–XXI դարերի դժբախտություն: Նավթով ու նավթամթերքով շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով ամբողջ աշխարհում սահմանվել են հորատման սարքերի և տրանսպորտի միջոցների հսկման խիստ չափորոշիչներ: Ջրի մակերևույթից նավթը սովորաբար հավաքում են մեխանիկական եղանակով՝ հատուկ նավթահավաք նավերով: Երբեմն հողի և ջրամբարների մաքրման համար կիրառում են մանրէաբանական եղանակներ (օգտագործում են նավթով սնվող միկրոօրգանիզմներ), ինչպես նաև ակտիվ կլանիչներ (ադսորբենտներ):
  • Նավթը, առանց չափազանցության, համարվում է «սև ոսկի», և նավթի հանքեր ունեցող երկրներն այսօր մեծ առավելություններ ունեն:
Նավթի օգտագործման պատմությունից
    Նավթի և նրան ուղեկցող գազերի գոյության մասին մարդիկ գիտեին դեռ վաղ անցյալում: Երբեմն ջրհոր փորելիս գետնի տակից ջրի փոխարեն հոսում էր տհաճ հոտով, մուգ, յուղանման հեղուկ: Այդ հեղուկը և նրա հետ դուրս եկող գազերն ունեին մի հրաշալի հատկություն՝ այրվում էին: Հին ձեռագրերում հիշատակվել են Պարսկաստանի և Հնդկաստանի այրվող կրակները: Հողից դուրս եկող այս հանելուկային կրակների պատվին կառուցվել են տաճարներ (օրինակ՝ Կրակապաշտների տաճարը): Չինաստանում նավթն ու գազն օգտագործվում էին լույս և ջերմություն ստանալու համար: Նավթի չորացումից ստացվող պինդ նյութը՝ ասֆալտը, որպես անջրաթափանց և կապակցող նյութ, օգտագործվել է Բաբելոնյան աշտարակի շինարարության մեջ: Եգիպտոսում նավթն ավելացնում էին բալասաններին: Հունաստանում նավթի, ծծմբի և բորակի խառնուրդն օգտագործում էին ռազմական գործում՝ «հրե նետեր» ու «հրե կճուճներ» պատրաստելու համար: Բժիշկ Հիպոկրատը (մ. թ. ա. 460–377) շատ դեղամիջոցներ պատրաստելու համար օգտագործում էր նավթ: XII–XIII դարերում նավթն օգտագործվում էր որպես բուժիչ միջոց՝ մաշկային և բորբոքային հիվանդությունների դեպքերում: Դեռևս I դարում նավթը հոտազրկելու և մաքրելու նպատակով սկսել են թորել: Սակայն նավթի թորման առաջին գործարանը կառուցվել է 1823 թ-ին Մոզդոկի մոտ: 1873 թ-ին արդյունաբերող հայ ձեռնարկատեր Ա. Թավրիզովը ստեղծել է նավթի անընդհատ թորման սարքը, որը ժամանակակից բազմաստիճան թորման՝ ռեկտիֆիկացման սարքի նախատիպն էր: