Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դեղին նարգես
Կարմիր նարգես
Նարգեսը (նարցիս) շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույս է: Հայտնի է նարգեսի մոտ 60 տեսակ՝ տարածված Միջերկրածովյան երկրներում: Նեղտերև վայրի նարգեսը հանդիպում է Անդրկարպատներում: ՀՀ-ում բնության մեջ չի հանդիպում: Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, սպիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներում:
Ծաղկակիր ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 35սմ: Տերևներն արմատամերձ են, նեղ գծաձև: Ծաղիկները հիմնականում մեկական են, կան նաև ողկույզներով: Պտուղը տուփիկ է: Նարգեսի բոլոր տեսակները թունավոր են: Սոխուկներն ու տերևները պարունակում են լիկորին ալկալոիդ, որն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող հատկություններ, արգելակում է բարձրակարգ բույսերի ու ծովային ջրիմուռների բջիջների բազմացումն ու աճը: