Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Յարեն
Տարածքը՝ 
22 կմ2
Բնակչությունը՝ 
10 հզ.
Պետական լեզուները՝  
նաուրու, անգլերեն
Դրամական միավորը՝ 
ավստրալական դոլար
Նաուրուի Հանրապետություն
Նաուրուն պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ համանուն կղզու վրա: Բրիտանական համագործակցության «հատուկ անդամ» է (չի մասնակցում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող խորհրդակցություններին):
Մակերևույթը մինչև 65 մ բարձրության սարահարթ է, ափերը շրջապատված են բուստային խութերով: Հարավ-արևմուտքում Բուադա լճակն է: Կլիման հասարակածային է: Խմելու ջուրը ներմուծվում է: Ծովափնյա ցածրադիր դարավանդները պատված են կոկոսյան արմավենու տնկարկներով: Շատ են ծովային թռչունները: Նաուրուի հարստությունը ֆոսֆորիտների հանքավայրերն են, որոնց անխնա շահագործման հետևանքով երկրի տարածքի 1/3-ը վերածվել է համատարած բացահանքի:
Կղզին հայտնաբերել են անգլիացիները 1798 թ-ին: XIX դարում այստեղ բնակություն են հաստատել առևտրականներ, մարգարիտ որոնողներ: Կղզին բազմիցս նվաճել են Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան: Հանուն անկախության շարժումն սկսվել է 1950-ական թվականներին: Անկախություն է ձեռք բերել 1968 թ-ի հունվարի 31-ին:
Բնակչության կեսից ավելին նաուրուցիներն են, բնակվում են նաև չինացիներ, Եվրոպայից և Խաղաղօվկիանոսյան կղզիներից ներգաղթածներ:
Տնտեսության հիմքը ֆոսֆորիտների հանույթն է: Մշակում են կղզու հողատարածքի միայն 1 %-ը (արևադարձային մշակաբույսեր, հիմնականում՝ կոկոսյան արմավենի):
Զարգացած են նաև ձկնորսությունը և տնայնագործությունը: