Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Նոճին (կիպարիս) նոճազգիների ընտանիքի ասեղնատերև, մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է նոճու մոտ 20 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Հյուսիսային Ամերիկայի բարեխառն գոտում: Ղրիմում, Այսրկովկասում և Միջին Ասիայում մշակվում է նոճու 11 տեսակ: Առավել տարածված է մշտադալար նոճին: ՀՀ չոր մերձարևադարձային գոտում աճեցվում են մշտադալար և արիզոնյան նոճիները:
Ծառի սաղարթը բրգաձև է, բարձրությունը՝ մինչև 30մ: Ասեղնատերևները մանր թեփուկանման են՝ խեժային գեղձիկներով: Կոները գնդաձև են, բազմանիստ, շուտ բացվող: Սերմերը մանր են, տափակ, կարմրագորշավուն, թևավոր: Բազմանում է սերմերով, կտրոններով, պատվաստմամբ: Բնափայտը դեղնավարդագույն է, բնորոշ սուր հոտով, ամուր և թեթև: Օգտագործվում է կահույքի պատրաստման համար: Ապրում է մինչև 2000 տարի: Նոճին երաշտադիմացկուն է, ջերմա- և լուսասեր: