Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Նվենու ճյուղը` ծաղիկներով և պտուղներով
Նվենին (էվկալիպտ) մրտենազգիների ընտանիքի մշտադալար ծառ կամ թուփ է: Հայտնի է նվենու 525 տեսակ՝ տարածված Ավստրալիայում և մոտակա կղզիներում: Կովկասի սևծովյան ափերին մշակվում է 30, իսկ ՀՀ-ում (Երևանում)՝ 2 տեսակ:  Տարիքից կախված՝ տերևների ձևը և դասավորությունը տարբեր են, սակայն միշտ ամբողջական են, հոտավետ, ունեն եթերայուղեր արտադրող գեղձիկներ: Ծաղիկները կանոնավոր են, երկսեռ՝ հովանոցանման ծաղկաբույլում կամ հուրանում հավաքված, հազվադեպ՝ մեկական: Պտուղը 3–5-փեղկանի տուփիկ է:
Նվենիներն ունեն կարևոր գեղազարդիչ նշանակություն, նաև չորացնում են խոնավ հողերը: Կեղևից ստանում են աղաղանյութեր, տերևներից ու երիտասարդ ընձյուղներից՝ եթերայուղեր: Նվենու թուրմն ու յուղն օգտագործում են օծանելիքի արտադրությունում, բժշկության մեջ՝ որպես հականեխիչ և հակաբորբոքային միջոց: Ամուր բնափայտը կիրառվում է վագոնաշինության և նավաշինության մեջ:
  • Նվենիները բուսական աշխարհի հսկաներն են, երկրագնդի ամենաբարձր (100 մ և ավելի) և արագ աճող ծառերը: