Այբուբեն
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
Արագ Որոնում


Ծաղկած շագանակենի
Շագանակենու պտուղը` պտղապատյանով
Շագանակենին (ծաբլենի, մաշկամրգի) հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառ է: Հայտնի է 10 (այլ տվյալներով՝ 14) տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Չինաստանում, միջերկրածովյան երկրներում, Ռուսաստանում և Այսրկովկասում: ՀՀ-ում հայտնի է 1 տեսակ՝ սովորական շագանակենին: Հատուկենտ հանդիպում է Սյունիքի մարզի անտառներում: Հազվագյուտ տեսակ է. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Արմատային համակարգը հզոր է և խոր: Բարձրությունը 30–35 մ է, տրամագիծը՝ 2 մ: Սաղարթը գմբեթաձև է, խիտ, ճյուղավորվող: Տերևները խոշոր են, հերթադիր, երկար, սրածայր: Ծաղիկները մանր են, միասեռ կամ երկսեռ, խաչաձև փոշոտվող, արական ծաղկաբույլը կատվիկ է: Պտուղն ընկույզ է, կլոր, տափակավուն՝ պատված շագանակագույն պտղապատյանով: Պտղամիսը սպիտակ է, կիսահյութալի, քաղցր, համեղ, սննդարար, պարունակում է օսլա, շաքարներ, սպիտակուց, ճարպեր, օրգանական թթուներ, վիտամիններ և այլն: 
Օգտագործում են թարմ, եփած և խորոված, հրուշակեղենի արտադրության մեջ՝ որպես սուրճի փոխարինիչ: 
Բնափայտը, կեղևը և ծաղկակալները հարուստ են աղաղանյութերով և ներկանյութերով: Խոնավա- և ջերմասեր է, բազմանում է սերմերով, մացառներով ու պատվաստմամբ: Երկարակյաց է, ապրում է մինչև 500 տարի: 
Գեղազարդիչ է և մեղրատու: