Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն (1963– 1969թթ.) Տիգրան Պետրոսյանը (1929–1984թթ.)
Շախմատը խաղ է, որը հնարել են  հարյուրամյակներ առաջ: Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ այդ խաղի մասին առաջին անգամ հիշատակվել է դեռևս VI դարում: Առասպելի համաձայն՝ շախմատը հնարել է մի հնդիկ իմաստուն իր տիրակալի համար: Սակայն կասկածից վեր է, որ շախմատի գյուտը ոչ թե մեկ մարդու, այլ բազմաթիվ ժողովուրդների մտքի արգասիք է: 
«Շախմատ» անվանումն առաջացել է Արևելքում, որտեղ պարսկերեն շահ են անվանում տիրակալին, թագավորին, իսկ «մատ» նշանակում է «մահացավ»: Հայաստանում շախմատ հավանաբար սկսել են խաղալ IX դարից և այն անվանել են ճատրակ (խաղի հնդկերեն «չատրունգա» անվանումից), ավելի ուշ՝ շախմատ: Եվրոպայում շախմատի մասին հիշատակությունները վերաբերում են XI դարին: 1851 թ-ին Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի առաջին միջազգային մրցաշարը, իսկ 1886 թ-ին աշխարհի առաջին պաշտոնական չեմպիոն է հռչակվել Վ. Ստեյնիցը: 
Շախմատ խաղում են երկուսով՝ 64 (8 x 8) մեկընդմեջ սև ու սպիտակ վանդակների բաժանված  խաղատախտակի վրա: Յուրաքանչյուր խաղացող ունի 16 խաղաքար՝ 8 զինվոր, 2 ձի, 2 փիղ, 2 նավակ, 1 թագուհի և 1 թագավոր, որոնց խաղի սկզբում դասավորում են խաղատախտակի հակադիր կողմերում` դեմ դիմաց: Խաղաքարերը կարող են նահանջել, հարձակվել և պաշտպանել մեկը մյուսին: Խփված խաղաքարը դուրս է գալիս խաղից: Ամենազորեղ խաղաքարերն են թագուհին և նավակը: Ձին միակ խաղաքարն է, որ կարող է թռչել -անցնել մյուսների վրայով: Խաղի ընթացքում, խաղացողի ցանկությամբ, զինվորը կարող է ցանկացած խաղաքար (նաև թագուհի) դառնալ, եթե միայն կարողանա հասնել խաղատախտակի՝ հակառակորդին պատկանող կեսի վերջնագծին: 
Որևէ խաղաքարի գրոհը թագավորի վրա կոչվում է շախ, իսկ երբ թագավորն այլևս նահանջելու տեղ չունի, հայտարարվում է մատ (պարտություն), որով և ավարտվում է խաղը: 
Հայաստանը շախմատային երկիր է: Աշխարհի չեմպիոն Տ. Պետրոսյանի, միջազգային գրոսմայստերներ Ռ. Վահանյանի, Ս. Լպուտյանի, Վ. Հակոբյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Անաստասյանի, Ա. Մինասյանի, Կ. Ասրյանի, Լ. Արոնյանի անունները լայնորեն հայտնի են շախմատային աշխարհում: 1999 թ-ին Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1992 և 2002 թթ-ին շախմատի համաշխարհային օլիմպիադաներում դարձել բրոնզե մեդալակիր, 2006 թ-ին՝ չեմպիոն: 
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Տիգրան Պետրոսյանի պատվին սահմանել է «Տիգրան» հատուկ մրցանակը, իսկ Հայաստանի շախմատի տունը, որի առջև կանգնեցված է  շախմատիստի կիսանդրին, կոչվել է նրա անունով:

ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

1. Վիլհելմ Ստեյնից (Ավստրո-Հունգարիա, ԱՄՆ) 1886–1894 
2. Էմանուիլ Լասկեր (Գերմանիա) 1894–1921 
3.Խոսե Ռաուլ Կապաբլանկա (Կուբա) 1921–1927
4. Ալեքսանդր Ալյոխին (Ֆրանսիա)      1927–1935, 1937–1946 
5. Մաքս Էյվե (Նիդեռլանդներ) 1935–1937  
6. Միխայիլ Բոտվիննիկ (Ռուսաստան)1948–1957, 1958–1960, 1961–1963 
7.Վասիլի Սմիսլով (Ռուսաստան) 1957–1958 
8.Միխայիլ Տալ ( Էստոնիա) 1960–1961 
9.Տիգրան  Պետրոսյան (Հայաստան) 1963–1969 
10.Բորիս Սպասկի (Ռուսաստան) 1969–1972 
11. Ռոբերտ Ֆիշեր (ԱՄՆ) 1972–1975 
12. Անատոլի Կարպով (Ռուսաստան) 1975–1985 
13. Գարրի Կասպարով (Ռուսաստան) 1985–1993
Պրոֆեսիոնալ շախմատի ընկերակցության վարկածով
1. Գարրի Կասպարով (Ռուսաստան) 1993–2000  
2.Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2000–2006
ՖԻԴԵ-ի վարկածով
1. Անատոլի Կարպով (Ռուսաստան) 1993–1999  
2.Ալեքսանդր Խալիֆման (Ռուսաստան) 1999–2000  
3.Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2000–2002  
4.Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) 2002–2004  
5.Ռուստամ Կասիմջանով (Ուզբեկստան) 2004–2005 
6.Վեսելին Թոփալով (Բուլղարիա) 2005–2006
Աշխարհի պաշտոնական չեմպիոններ
1. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2006–2007
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2007-ից