Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շիկատակի ճյուղը` ծաղիկներով և պտուղներով
Շիկատակը (մահամորմ, լուսնի ծաղիկ) մորմազգիների ընտանիքի բազմամյա թունավոր խոտաբույս է: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մահամորմը և կովկասյան շիկատակը: Առավել տարածված է կովկասյան շիկատակը՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի անտառային շրջաններում՝ 700–1800 մ բարձրություններում:
Արմատները բազմաթիվ են, խոշոր: Ցողունը կանգուն է (բարձրությունը՝ 0,6–2 մ): Ծաղիկները մեկական են, կախված, սովորաբար՝ դարչնամանուշակագույն կամ կարմրագորշ: Տերևները մուգ կանաչ են, խոշոր, ձվաձև, հերթադիր: Պտուղը սև, փայլուն հատապտուղ է: 
Արժեքավոր դեղաբույս է. բոլոր մասերը պարունակում են ալկալոիդներ, ատրոպին, հիոսցիամին, սաթաթթու և այլն: Արմատների և տերևների մզվածքն ու թուրմն օգտագործվում են ստամոքսի խոցի, բրոնխային հեղձուկի, պարկինսոնյան հիվանդության և այլ դեպքերում:
Մահամորմի ծաղիկները գորշամանուշակագույն են, ցողունները՝ մերկ, թխակապույտ: Վեգետացիայի շրջանը երկար է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: