Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երևանի նորակառույց Հյուսիսային 
պողոտան
Բազմահարկ շենքի շինարարություն
Ժամանակակից շենք Երևանում
Ցանկացած շինարարության համար անհրաժեշտ են ամենաբազմազան շինանյութեր՝ սկսած պարզագույն նյութերից՝ կավ, փայտանյութ, մինչև ապակի, պողպատ ու երկաթբետոն, որոնցով երկնաքերներ են կանգնեցնում ժամանակակից խոշոր քաղաքներում:
Գոյություն ունի շինարարության երկու հիմնական եղանակ: Առաջինը պատերի կառուցումն է պինդ շինանյութով՝ քարով, աղյուսով: Այդպիսի պատերը կոչվում են կրող. իրենց վրա են պահում հարկերի ծածկն ու շենքի տանիքը: Մյուս եղանակը շենքի փայտե, պողպատե կամ երկաթբետոնե հիմնակմախքի կառուցումն է, որն իր վրա է կրում հարկերի, հաճախ նաև տանիքի ծանրությունը: Փայտե հիմնակմախքը սովորաբար իր մեջ ներառում է նաև տանիքը և կարող է լցվել որևէ նյութով՝ լցանյութով: Հիմնակմախքն արտաքինից կարող է երեսպատվել մեծ ծանրաբեռնվածք չառաջացնող ավելի թեթև շինանյութով:
ՀՀ-ում նորագույն նյութերին՝ պողպատին, երկաթբետոնին, ալյումինին, ապակուն զուգընթաց օգտագործվում է նաև հայկական ավանդական շինանյութը՝ տուֆը: Այն հեշտ կտրվում է, սղոցվում, բայց և բավականաչափ ամուր է ու լավ դիմանում է եղանակի փոփոխություններին: Ծակոտկենության շնորհիվ տուֆը ձմռանը շենքի ներսը պահպանում է ցրտից, իսկ ամռանը՝ շոգից: Տուֆե պատերը «շնչում» են, այսինքն՝ դրանց միջով բնական օդափոխություն է կատարվում: 

Բարձրահարկ շենքերի 
շինարարությունը
Հինգից ավելի հարկերով շենքն անվանում են բարձրահարկ: Բարձրահարկ շենքերի մեծ մասը կառուցվում է գետնի մեջ խորը խրված պողպատե կամ երկաթբետոնե սյուների վրա: Առաջին հերթին կանգնեցնում են կրող պատերը, որի համար փայտե հատուկ հիմնակմախքների՝ կաղապարամածների մեջ լցնում են բետոն: Կենտրոնական մասում թողնվում են խողովակների ելքերը և էլեկտրահաղորդագծերը, ինչպես նաև վերելակների և կոյուղու կանգնակները: Կենտրոնական մասի ամենավերևում հարմարեցվում են վերելակի մեխանիզմների սրահները և օդափոխման խցերը:
Կենտրոնական հատվածամասի շուրջը կառուցում են պողպատե հիմնակմախք, որի վրա փռում են բետոնե հատակը: Այնուհետև կանգնեցնում են լայնական պատերը: Դրանք կարող են լինել մետաղե (սովորաբար` պողպատե), ապակե կամ երկաթբետոնե: Պատերի արտաքին մակերևույթը երեսպատում են:

Շինանյութեր
Շինարարական աղյուսները պատրաստում են կավից և թրծում վառարանում: Պատերը շարելիս աղյուսներն իրար են ամրացնում ավազի և ցեմենտի շաղախով, որը չորանալիս պնդանում է: Պարզագույն հիմնակմախքային
Եգիպտական բուրգի շինարարությունն իրականացվել է մեր թվականությունից 2575 տարի առաջ
շենքերը կառուցում են փայտե շրջանակների օգնությամբ:  Մալայզիայում, Ճապոնիայում, Չինաստանում և միջնադարյան Եվրոպայում դեռևս պահպանված այս տիպի որոշ շենքեր առատորեն զարդարված են փայտե նկարազարդումներով ու փորագրություններով: Մեր օրերում փայտե հիմնակմախքները պատում են աղյուսով, փայտանյութով կամ պանելներով: XVIII դարից սկսած՝ երկաթը, իսկ այնուհետև պողպատը, նաև նորանոր այլ նյութեր գործածվել և գործածվում են հիմնակմախքով շինություններ կառուցելու համար: