Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շնագայլը (չախկալ) շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն է: Բնակվում է հիմնականում տաք ու չոր կլիմայով վայրերում՝ Աֆրիկայում, Ասիայում և Եվրոպայի հարավարևելյան շրջաններում: Հայաստանում տարածված է Արաքս գետի առափնյա եղեգնուտներում, Արմավիրի մարզից Սյունիքի մարզ ընկած տարածքում, Տավուշի մարզում: Ապրում է ժայռաճեղքերում, քարանձավներում, հաճախ՝ գետնափոր բներում (փորում են արուն ու էգը՝ ծնից մի քանի օր առաջ), երբեմն զբաղեցնում է աղվեսի ու գորշուկի լքված բները: Արտաքինով նման է գայլի: Մարմնի երկարությունը 68–105 սմ է, կենդանի զանգվածը՝ 6–14 կգ: Դունչը սուր է, պոչը՝ կարճ: Մազածածկը կոպիտ է, կոշտ, ցածրորակ: Ձմռանը մորթին մոխրաշիկավուն է, ամռանը՝ կարմրաշիկավուն:
Սնվում է կրծողներով, մողեսներով, թռչուններով և միջատներով, երբեմն որսում է ավելի խոշոր կենդանիներ՝ ոչ մեծ այծքաղներ: Օգտվում է նաև խոշոր գիշատիչների «խնջույքի» մնացորդներից: Բազմանում է տարին 1 անգամ, ունենում 3–9 ձագ: Ձագերը ծնողների հետ մնում են կես տարուց ոչ պակաս:
  • Երկար ժամանակ շնագայլերին ոչնչացրել են որպես վնասակար կենդանիների. այդ և բնական ապրելավայրերի ավերման պատճառով շնագայլերի որոշ տեսակներ (օրինակ՝ եթովպիական շնագայլը) անհետացման վտանգի տակ են:
  • Շնագայլերը սովորաբար ապրում են զույգերով և անբաժան են ամբողջ կյանքի ընթացքում: