Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքները՝ 
Շրի Ջայավարդենեպուրա 
Կոտե, Կոլոմբո
Տարածքը՝
 65,6 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
20,1 մլն
Պետական լեզուները՝ 
սինհալերեն, թամիլերեն
Դրամական միավորը՝ 
շրիլանկայական ռուփի
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոն
Շրի Լանկան (մինչև 1972 թ.՝ Ցեյլոն) պետություն է Ասիայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է համանուն կղզին, որը Հնդկաստանից բաժանվում է Փոլկի նեղուցով: Կղզին շրջպատված է բուստային խութերով, ափամերձ ջրերում շատ են մարգարտաբեր փափկամարմինները: Կղզու մեծ մասը դաշտավայրեր են, և միայն հարավը զառիթափ կատարներով աստիճանաձև բարձրավանդակ է: Ընդերքը հարուստ չէ. կան միայն գրաֆիտի, փայլարի, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանքավայրեր: 
Կղզին գտնվում է հասարակածային գոտում, այդ պատճառով այստեղ ամբողջ տարին շոգ է: Հունիս-օգոստոսին մուսսոններն առատ տեղումներ են բերում: Ընդարձակ տարածություններ են զբաղեցնում սավաննաներն ու հասարակածային մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է: Կան կապիկներ, փղեր, ընձառյուծներ, լեմուրներ, լուսաններ, կոկորդիլոսներ, շատ են թռչունները` սիրամարգ, ֆլամինգո, թութակներ, ու միջատները: Գործում են մի քանի ազգային պարկեր ու խոշոր բուսաբանական այգի:
Դեռևս մ.թ.ա. V դարում Հնդկաստանից Շրի Լանկա են գաղթել հնդկական ցեղեր, որոնք միաձուլվել են բնիկներին, և ձևավորվել է սինհալական ժողովուրդը: V–VI դարերում կղզուն տիրելու համար պայքարել են սինհալները և Հարավային Հնդկաստանից Շրի Լանկա եկած թամիլները: XV դարում կազմավորվել են 3 խոշոր պետություններ՝ սինհալական Կոտտե (արևմուտքում և հարավ-արևմուտքում), Կանդի (կենտրոնում) և թամիլական Ջաֆհա (հյուսիսում): 1521 թ-ին երկիր են ներխուժել եվրոպացիները, որոնք 4 դար շարունակ տնօրինում էին Շրի Լանկայում, երկիրն ու կղզին անվանում Ցեյլոն: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1948 թ-ին: Սակայն Շրի Լանկայում սինհալա-թամիլական հակամարտությունը շարունակվել է մինչև 1995թ., երբ դադարեցվել է նրանց միջև զինված բախումն ու կնքվել հաշտության համաձայնագիր:
Կղզու բնակչության 70 %-ը սինհալներ են, 20-%ը՝ թամիլներ, կան նաև ցեյլոնյան մավրեր, բուրգերներ: Խոշոր քաղաքներն են Կոլոմբոն, Ջաֆնան, Կանդին, Գալլեն:
Շրի Լանկան գյուղատնտեսական երկիր է. հիմնական ճյուղը թեյի մշակությունն է: Թեյի արտադրությամբ և արտահանությամբ Շրի Լանկան զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում: Մշակում են նաև կաուչուկատու բույսեր, կոկոսյան արմավենի, բրինձ, եգիպտացորեն, բատատ, մանիոկ, համեմունքներ, արքայախնձոր, ադամաթուզ: Ավանդական են նաև ձկնորսությունն ու մարգարիտի արդյունահանումը:
Արդյունաբերության մեջ գերակշռում են մանր արհեստագործական ձեռնարկությունները: Շրի Լանկան աշխարհում առաջին տեղն է գրավում բարձրորակ գրաֆիտի հանույթով, կարևոր նշանակություն ունի նաև իլմենիտ,
Շրիլանկացի թմբկահարներ
ցիրկոն, սուտակ, շափյուղա, ծովակն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի հանույթը: Մշակող արդյունաբերության ավանդական ճյուղերն են թեյի, կաուչուկի վերամշակումը, կոպրայի (կոկոսապտղամիս) և կոկոսի յուղի արտադրությունը:
Բնակչության մեծ մասն ապրում է գյուղերում՝ հնդկեղեգից շինված և արմավենու տերևներով կամ բրնձի ծղոտով ծածկված խրճիթներում: