Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շուշանբանջար
Շուշանբանջարը (ղմի, քեղակարոս) նեխուրազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի է մոտ 40 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում: ՀՀ-ում հանդիպում է շուշանբանջարի 5 տեսակ՝ ոսկեզօծ, վարդագույն, խոշորապտուղ, երկարամազ, սոխուկավոր (պալարակիր) կամ մանդակ՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի և այլ մարզերի անտառներում, բացատներում, անտառեզրերին, լեռների խոտածածկ լանջերին, թփուտներում: 
Ցողունն ուղղաձիգ է (բարձրությունը՝ 20–160 սմ), ճյուղավորվող, ստորին մասում՝ փշանման մազմզուկներով պատված: Տերևները փետրաձև կտրտված են: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները մանր, սպիտակ (հազվադեպ՝ վառ կարմիր), վարդագույն կամ այլ երանգի են: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղը երկբաժան հատիկ է: 
Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, ալկալոիդներ: Արմատների թուրմն օգտագործում են ստամոքսի հիվանդությունների ժամանակ:
Որոշ տեսակների մատղաշ ցողուններից ու արմատներից պատրաստում են աղցան և այլ կերակուրներ, թթու դնում: Մի քանիսը մոլախոտեր են. աղբոտում են հացահատիկի ցանքերը: