Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Ոզնագլխիկը (ոզնենի) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է: Հայտնի է շուրջ 120, ՀՀ-ում՝ 8 տեսակ՝ գնդագլխիկավոր, փշոտ, բազմափուշ, սովորական և այլն՝ տարածված Արագածոտնի, Շիրակի, Տավուշի մարզերում:
Ցողունը ճյուղավորվող է, բարձրությունը՝ 20–100 սմ և ավելի: Տերևները փշոտ են՝ նշտարաձև բլթակների բաժանված: Ծաղկաբույլը ընդհանուր գնդաձև ծաղկակալի վրա խմբված, միածաղիկ զամբյուղ է և կազմում է գնդաձև գլխիկ: Յուրաքանչյուր զամբյուղ հիմքում կրում է «վրձին», որը կազմված է երկար խոզաններից: Սրանք թաղանթային են կամ կաշեկերպ, սրածայր, եզրերը՝ ատամնավոր, թարթիչավոր կամ ամբողջական: Ծաղիկները երկնագույն են կամ սպիտակավուն: Պտուղը գլանաձև սերմիկ է: Պարունակում է կաուչուկ, սապոնիններ, ալկալոիդներ, ֆլավոնոիդներ և այլն: Օգտագործվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց, նաև մաշկային հիվանդությունների բուժման և այլ նպատակներով: