Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


«Նապաստակի ականջներ» (բնածին ոսկի, 
3,334 կգ, Մոսկվա)
«Մեֆիստոֆել» (բնածին ոսկի, 20,25 գ (Մոսկվա)
Ոսկե թաս
Ոսկին դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է: Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է:
Բնության մեջ ոսկին հանդիպում է և՜ բնածին, և՜ քիմիական միացությունների ձևով: Բնածին ոսկու խոշոր կտորներին տրվում են հատուկ անուններ, և պահվում են թանգարաններում: Ավստրալիայում հայտնաբերված ամենախոշոր կտորները՝ «Հոլտերմանի սալը» (93,5 կգ) և «Ցանկալի անծանոթը» (71 կգ) չեն պահպանվել: Ռուսաստանում բնածին ոսկու ամենախոշոր  (36 կգ) կտորը գտնվել է Ուրալում 1842 թ-ին և կոչվել է «Մեծ եռանկյուն»: Աշխարհում ոսկու հիմնական պաշարները գտնվում են Ռուսաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Կանադայում: 
Կենսոլորտում ոսկին տեղաշարժվում է օրգանական միացությունների և գետաջրերի հետ: Որոշ բույսեր, օրինակ՝ ձիաձետը և եգիպտացորենը, կուտակում են ոսկի:
Ոսկին ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է, սակայն զիջում է արծաթին: Մաքուր ոսկին փափուկ է և չափազանց պլաստիկ: Նրանից կարելի է գլանել շատ բարակ նրբաթիթեղ և ձգել բարակ լար: Քիմիապես պասսիվ է, օդում նույնիսկ խոնավության առկայությամբ չի օքսիդանում: Չի լուծվում ջրում, ալկալիներում և թթուներում, սակայն լուծվում է արքայաջրում (աղաթթու–ազոտական թթու–ջուր):
Ոսկերչության մեջ ոսկուց` թանկարժեք մետաղների և քարերի համադրությամբ, պատրաստում են զարդեր: Մաքուր ոսկին կիրառվում է էլեկտրատեխնիկայում և արվեստում, ոսկու նրբաթիթեղներն օգտագործվել են հայկական միջնադարյան մանրանկարչության մեջ: Ոսկին օգտագործվում է նաև ժամացույցները, զարդարանքի և սպասքի առարկաները ոսկեզօծելու, ոսկու համաձուլվածքները՝ դրամ, մեդալներ հատելու, ատամնապրոթեզային սկավառակներ պատրաստելու համար, իսկ միացությունները՝ լուսանկարչության և բժշկության մեջ:

Ոսկու տնտեսական նշանակությունը
Թանկարժեք քարերով Ոսկե խաչ` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարա
   Ապրանքային արտադրության պայմաններում ոսկին կատարում է համընդհանուր համարժեքի գործառույթ, որով ձեռք է բերում հատուկ սպառողական արժեք ու վերածվում դրամի: Որպես դրամ` ոսկու առանձնացումը պայմանավորված է նրա ֆիզիկական և քիմիական կայուն հատկություններով: Ոսկու զգալի մասն օգտագործվում է դրամ հատելու համար կամ ձուլակտորներով պահվում է պետությունների կենտրոնական բանկերում ու գանձատներում: Ոսկու պաշարները պետության հարստության որոշակի արտահայտությունն են:
Հայաստանում և ԼՂՀ-ում նույնպես կան ոսկու հանքեր, և գործում են հանքանյութի հարստացման գործարաններ: Հայտնի են Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Լիճքվազ-Թեյի (Սյունիքի մարզ), Մեղրաձորի (Կոտայքի մարզ), Ղարաբաղում՝ Դրմբոնի (Մարտակերտի շրջան) ոսկու հանքավայրերը:
    Դեռևս վաղ անցյալում ոսկուց պատրաստել են սպասք և այլազան զարդեր, հետագայում այն ծառայել է որպես հարստության կուտակման միջոց: Որպես դրամ՝ ոսկին օգտագործվել է դեռևս մեր թվականությունից 1500 տարի առաջ` Չինաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Միջագետքի պետություններում, իսկ Հին Հունաստանում՝   մ. թ. ա. VIII–VII դարերում: Առաջին անգամ ոսկուց դրամներ են հատվել Լիդիայում  մ. թ. ա. VII, Հայաստանում՝ մ. թ. ա. I դարերում:
  • Գերմանացի փիլիսոփա Կարլ Մարքսն ասում էր, որ ոսկին ու արծաթն իրենց բնույթով դրամ չեն, սակայն դրամն իր բնույթով ոսկի և արծաթ է:
  • Ճառագայթաակտիվ ոսկին ռենտգենյան սարքերում օգտագործվում է որպես ճառագայթման աղբյուր: