Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սովորոկան որոր
Հայկական որոր
Որորները կազմում են քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք: Մերձափնյա են: Մարմնի երկարությունը 20–75 սմ է (բևեռային որոր), կենդանի զանգվածը՝ 200–1500 գ: Այս թռչունների տեսակները բազմաթիվ են ու բազմազան, և բոլորը կենսակերպով նման են միմյանց: Որորները լավ թռչում են, հիանալի լողում ու քայլում, երկար ժամանակ մնում են ծովում և նույնիսկ քնում ջրի վրա: Որոշ տեսակներ ունեն բարակ, ուղիղ և սրածայր կտուց, մյուսները՝ ավելի հզոր, կեռ ծայրով, ելուստավոր ներքնակտուց, հաճախ՝ վառ գունավորված: Թևերը երկար են, սուր, հարմարված` երկարատև թռիչքների, որոշ որորներ ընդունակ են սավառնաթռիչքի: Ունեն համեմատաբար կարճ ոտքեր՝ ամբողջական կամ կտրտված լողաթաղանթներով: Փետրածածկը խիտ է և չթրջվող: Արուները և էգերը միագույն են, բայց խիստ գունափոխվում են՝ ըստ տարեշրջանի և տարիքի. գերակշռում են սպիտակը, մոխրագույնը, սևը: 
Հաշվել են, որ Սև ծովի ափին որորների միայն 1 գաղութը ձագերին կերակրելու շրջանում մերձակա դաշտերում ոչնչացնում է 22 տ վնասակար միջատ: Բայց որորները, ջրամբարներին մոտ ապրելով և սնվելով հիմնականում ձկներով, շատ վնաս չեն տալիս. առաջին հերթին ուտում են հիվանդ կամ սատկած ձկներին՝ կանխելով հիվանդությունների տարածումը: Նրանք սնվում են նաև ձկնարդյունագործության թափոններով. այնտեղ, որտեղ ձուկ են մշակում, միշտ որորներ են լինում: 
Սովորաբար որորները բնադրում են գաղութներով, սարքում են հասարակ բներ, դնում 1–4 ձու և հաճախ քողարկում թփերով: Ձագերն արագ ինքնուրույն են դառնում. լույս աշխարհ գալուց 1 շաբաթ անց արդեն համարձակ մտնում են ջուրը: Բայց ծնողները դրանից հետո էլ դեռ երկար շարունակում են կերակրել նրանց: Որորներն ապրում են գրեթե ամենուրեք, որոշ տեսակներ՝ գետերի, ծովերի ափերին: Կան ջերմասերներ, կան և հյուսիսաբնակներ, որոնք բնակվում են միայն բևեռային ծովերում: 
ՀՀ-ում՝ Սևանի ավազանում և Արփի լճում, ամենից շատ տարածված է հայկական որորը. այն միակ թռչնատեսակն է, որը ՀՀ-ում կազմում է աշխարհի ամենախոշոր բնադրագաղութը և ներկայացված է բնաշխարհիկ տեսակի կարգավիճակով:
  • ԱՄՆ-ի Սոլթ Լեյկ Սիթի քաղաքում մի անսովոր հուշարձան կա. գրանիտե բարձր սյան կատարին քանդակված են գլոբուս և 2 թռչուն: Այդ հուշարձանը կանգնեցված է ի երախտագիտություն որորների, որոնք ինչ-որ ժամանակ շրջակայքի բնակիչներին փրկել են սովից՝ ոչնչացնելով անթիվ-անհամար քանակությամբ հայտնված մորեխներին: Մեկ անգամ ևս հերքվել է այն կարծիքը, թե որորներն անօգտակար, նույնիսկ վնասակար թռչուններ են, որովհետև ոչնչացնում են ձկան պաշարները: 
  • 1997 թ-ին Հայաստանում թողարկվել է «Հայկական որոր» խորագրով արծաթե և պողպատե հուշադրամներ, 2003 թ-ին` Գիլլի լճի վերականգնումը խորհրդանշող դրոշմանիշ: