Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Նջամենա
Տարածքը՝ 
1.284 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
8,4 մլն
Պետական լեզուները՝ 
արաբերեն, ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Գյուղական բնակավայր Նջամենայի մոտակայքում
Չադի Հանրապետություն
Չադը պետություն է Կենտրոնական Աֆրիկայում: Ռելիեֆում գերակշռում են 250–400 մ բարձրության տափարակ հարթավայրերը: Երկրի ծայր հյուսիսում Տիբեստի բարձրավանդակն է (բարձրությունը` մինչև 3415 մ), հյուսիս-արևելքում՝ Էրդի ու Էննեդի սարավանդները: Տարածքի հյուսիսային կեսը զբաղեցնում է քարքարոտ ու ավազոտ Սահարա անապատը: Ընդերքում կան բոքսիտի, անագի, վոլֆրամի, երկաթի, նավթի հանքավայրեր:
Երկրի հյուսիսում կլիման արևադարձային անապատային է, տարեկան տեղումները՝ 100–200 (տեղ-տեղ՝ 50-ից պակաս) մմ: Անապատային ուժեղ քամու՝ սամումի ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք: Հարավում կլիման հասարակածային մուսսոնային է, գետային ցանցը՝ խիտ: Շարի, Լոգոն, Աուկ, Սալամաթ, Բաթհա գետերն անձրևային սեզոնում հորդանում են, ողողում ընդարձակ տարածություններ և ճահիճներ առաջացնում: Հյուսիսում շատ են ուեդները (ժամանակավոր ջրահոսքերի չոր հովիտներ): Արևմուտքում Չադ լիճն է, որի մակերեսը նույնպես կրում է սեզոնային փոփոխություններ (անձրևային շրջանում երբեմն կրկնակի մեծանում է):
Երկրի հյուսիսի բուսածածկույթից զուրկ քարքարոտ անապատները հարավում փոխարինվում են թփուտային ու կիսաթփուտային ավազային անապատներով: Ավելի հարավում տիրապետում են սավաննաները: Կենդանիներից կան փիղ, ռնգեղջյուր, ընձուղտ, առյուծ, ընձառյուծ, գետերում` կոկորդիլոս, գետաձի, ավազուտներում` օձեր, մողեսներ:
Չադի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: IX–XIX դարերում գոյություն են ունեցել մի քանի պետություններ: XIX դարի վերջից մինչև 1960 թ. Չադը եղել է Ֆրանսիայի գաղութը, իսկ 1960 թ-ի օգոստոսին հռչակել է իր անկախությունը:
Չադում բնակվում են 140 տարբեր ժողովուրդներ և ազգություններ: Բնակչության 50 %-ը բագիրմի, մբում, մաբա, միմի, տաբու ժողովուրդներն են: Կան արաբներ, եվրոպական երկրներից ներգաղթածներ: Բնիկները վարում են քոչվոր և կիսաքոչվոր կյանք: 
Խոշոր քաղաքներն են Նջամենան, Սարհը, Մունդուն, Աբեշեն:
Անապատային տարածքները երկրագործության համար պիտանի չեն: Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են երկրի տարածքի միայն 13 %-ը (հիմնականում՝ հարավում): Մշակում են բամբակենի, կորեկ, ցորեն, բրինձ, գետնանուշ, օազիսներում՝ փյունիկյան արմավենի: Զբաղվում են քոչվորական և կիսաքոչվորական անասնապահությամբ:
Հարուստ է Չադի ժողովրդական արվեստը: Երկրում հայտնաբերվել են VIII–X դարերի Սաո մշակույթի հուշարձաններ՝ բնակավայրերի մնացորդներ, կենցաղային խեցեղեն, մարդկանց և կենդանիների թրծակավե ու բրոնզե արձանիկներ: Զարգացած են ջուլհակությունը, ասեղնագործությունը, կաշեգործությունը, մետաղի մշակումը (զենքեր, պղնձե և բրոնզե զարդեր), բրուտագործությունը:
Ուշագրավ է Չադի երաժշտական մշակույթը, որը բնակչության էթնիկ խայտաբղետության հետևանքով խիստ բազմազան է: Ազգային երաժշտական գործիքների մեջ մեծ թիվ են կազմում փայտից, կավից պատրաստված թմբուկները, զանգակները: