Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Պոդգորիցա
Տարածքը՝ 
13,8 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
684,7 հզ.
Պետական լեզուները՝ 
չեռնոգորերեն, 
սերբերեն, ալբաներեն
Դրամական միավորը՝ 
եվրո (մինչև 2002 թ.՝ 
դինար)
Մոնտենեգրո
Չեռնոգորիայի Հանրապետություն
Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում: Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով:
1991–92 թթ-ի պատմական իրադարձությունների բերումով Հարավսլավիան տրոհվեց 5 ինքնիշխան պետությունների, որոնցից մեկը Սերբիայի և Չեռնոգորիայի միությունն էր: 2006 թ-ի հունիսի 3-ին Սերբիայում և Չեռնոգորիայում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որի արդյունքում Չեռնոգորիան հայտարարեց իր անկախությունը:
Բնակվում են չեռնոգորցիներ (43 %), սերբեր (32 %), ալբանացիներ, խորվաթներ, գնչուներ և այլք:
Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ` Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է: 
Ընդերքում կան բոքսիտների, կապարի, ցինկի, գորշ ածխի պաշարներ:
Կլիման չափավոր ցամաքային է, ափամերձ գոտում՝ միջերկրածովյան: Լեռնալանջերը ծածկված են ասեղնատերև
Պոդգորիցա քաղաքը փռված է Մորաչա գետի ափին:
և խառնանտառներով:
Արդյունաբերության առաջատար ճյուղը հանքարդյունահանությունն է: 
Կան տեքստիլ, սննդի, նավանորոգման, մետաղամշակման, ծխախոտի արդյունաբերության ձեռնարկություններ:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղն անասնապահությունն է: Մշակվում են ձիթենի, եգիպտացորեն, գարի, ծխախոտ, կարտոֆիլ: Զբաղվում են նաև պտղաբուծությամբ (սալոր, թուզ, նուռ, նուշ, նարինջ, մանդարին, կիտրոն):