Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Ասունսիոն
Տարածքը՝ 
406,8 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
6,3 մլն 
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
գուարանի
Պարագվայի Հանրապետություն
Պարագվայը պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում: Երկրի տարածքն զբաղեցնում են Բրազիլական սարահարթն ու Պարագվայ գետի հովիտը:
Ընդերքում կան ուրանի, երկաթի ոչ մեծ հանքավայրեր: 
Կլիման արևադարձային է: Գետային ցանցը խիտ է, խոշոր գետերն են Պարանան ու Պարագվայը: Երկրի տարածքի 50%-ից ավելին զբաղեցնում են մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ է. բնորոշ են գետակինճը, զրահակիրը, կատվառյուծը: Շատ են թռչունները:
Հնագույն ժամանակներից երկրի տարածքում բնակվել են հնդկացիների տարբեր ցեղեր: XVI դարի 1-ին կեսին Պարագվայի տարածքը գաղութացրել են իսպանացիները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1811 թ-ին՝ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում:
Երկրի հիմնական բնակիչները պարագվայցիներն են: Բնակվում են նաև գերմանացիներ, բրազիլացիներ, արգենտինացիներ, իտալացիներ և այլք:
Խոշոր քաղաքներն են Ասունսիոնը, Սյուդադ դել Էստեն, Էնկարնասիոնը:
Տնտեսության հիմքը անասնապահությունն ու անտառային տնտեսությունն են: Համաշխարհային շուկայում մսի և անտառանյութի հիմնական մատակարարներից է: Երկրագործության մեջ օգտագործվում է հողատարածքի
Պարագվայի նախագահի նստավայրը մայրաքաղաք Ասունսիոնում
3 %-ը, հիմնականում՝ Պարագվայ և Պարանա գետերի հովիտները: Մշակում են եգիպտացորեն, ցորեն, բատատ, ծխախոտ, թեյ:
Կան տեքստիլ, ծխախոտի, շաքարի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններ:
Պարագվայի ժողովրդական արվեստում (ժանյակներ, կավե արձանիկներ, անոթներ, արծաթե և պղնձե զարդեր) զուգորդված են իսպանացիների և հնդկացիների ազգային ավանդույթները: Պահպանվել է նաև բուն հնդկացիների արվեստը (դրոշմազարդ անոթներ, երկրաչափական նախշերով հյուսածո պայուսակներ, փետուրներով զարդեր):