Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Շեկ ագեվազ
Վոմբատ
Պարկավոր արջ
Պարկավոր կաթնասունների խմբին են պատկանում ագեվազը, պարկավոր արջը, պարկամկները, վալլաբները, վոմբատները և այլն: Նրանք բնակվում են Ավստրալիայում, Նոր Գվինեայում և Ամերիկայում: Տեսակների մեծամասնության էգերի փորի վրա կա հատուկ պարկ, որոշ տեսակների փորի վրա՝ մաշկածալք, որոնց մեջ կրում են ձագերին՝ մինչև նրանց լրիվ ամրակազմ դառնալը:
Պարկավորների ձագերը ծնվում են շատ փոքր ու թերզարգացած: Որոշ տեսակների ձագերը բրնձի հատիկի չափ են: Սակայն նրանց առջևի վերջույթներն ուժեղ են՝ կառչուն մագիլներով: Պարկավորների ձագերն աճում են շատ դանդաղ:
Պարկավոր կաթնասուններն արտաքին տեսքով ու կենսակերպով խիստ տարբերվում են միմյանցից. կան խոտակերներ, գետնափորներ, գիշատիչներ, մագլցողներ:
Ագեվազը (կենգուրու) շատ ինքնատիպ կենդանի է: Էգի փորի վրայի պարկը ծածկում է նրա գրեթե ամբողջ որովայնը: 
Ագեվազի մարմնի երկարությունը 30–250 սմ է, կենդանի զանգվածը՝ 2–90 կգ: Ձագը ծնվում է կույր, մերկ ու շատ փոքրիկ: Հսկա շիկակարմիր ագեվազը, որի երկարությունը պոչի հետ հասնում է մինչև 250 սմ-ի, ծնում է ընդամենը 3 սմ մեծության ձագ: Ծնվելուց անմիջապես հետո ձագը, առանց մոր օգնության, իր սուր ճանկերով կառչելով մոր փորի մազերին, հասնում է պարկին ու ներս սողոսկում: Նա մոր կաթով սնվում է մոտ 65 օր, ապա դուրս է գալիս պարկից: Երբեմն նա պարկի մեջ մնում է մինչև 8 ամիս՝ հասնելով մոր գրեթե կես հասակին, ծանրություն է պատճառում նրան. դրա համար էլ թշնամիներից փախչելիս մայրը երբեմն պարկից դուրս է նետում ձագին: 
Ագեվազի հետևի ոտքերն ուժեղ են ու խոշոր, պոչը հաստ է, ուսերը՝ նեղ, իսկ առջևի թաթերը շատ փոքր են՝ նման մարդու ձեռքերին: Ագեվազի հետևի ոտքերին կա ընդամենը 4 մատ, նրանց ճանկերն ասես դանակ լինեն, հատկապես չորրորդ՝ ամենաերկար մատինը: Առջևի ճանկավոր թաթերով ագեվազը վարպետորեն հողից փորում հանում է արմատներ ու պալարներ և սնվում դրանցով, իսկ հետևի ոտքերով կռվում է. նա մարմնի ողջ ծանրությունն անսպասելիորեն հենում է պոչին և հետևի ազատված ոտքերով հուժկու հարվածներ հասցնում:
Սակայն ագեվազը հիմնականում խաղաղասեր է և ավելի հաճախ թշնամուց փրկվում է փախչելով. հետևի հզոր ոտքերով հրվելով՝ նա սլանում է 12 մ երկարության և 3 մ բարձրության հսկայական ցատկերով: Պոչն ագեվազին ծառայում է որպես հավասարակշռության կարգավորիչ և ղեկ, քանի որ երբեմն հարկ է լինում ցատկելու պահին փոխել ուղղությունը:
Ագեվազը լավ է հարմարվում և բազմանում կենդանաբանական այգիներում: Ազատ պայմաններում քիչ քանակությամբ պահպանվել է միայն Ավստրալիայում: Ուստի պատահական չէ, որ այդ պետության զինանշանի վրա պատկերված է նաև ագեվազը: Այժմ ագեվազները գտնվում են պաշտպանության ներքո:
Պարկավոր արջերը կյանքն անցկացնում են Ավստրալիայի արևելյան շրջանի անտառներում՝ նվենիների տակ, և սնվում են բացառապես այդ ծառերի երիտասարդ տերևներով ու ընձյուղներով: Սովորաբար քնում են օրական 18 ժամ: Անցյալում դրանց որսացել են թանկարժեք մորթու համար, իսկ ներկայումս պահպանվում են օրենքով: 
Ավստրալական վոմբատներն ապրում են գետնի վրա կամ իրենց փորած բներում: 1 բնում կարող են ապրել մի քանի վոմբատներ, չնայած նրանցից յուրաքանչյուրն ունի ստորգետնյա մի քանի կացարան: Վոմբատներն ակտիվ են գիշերը. դուրս են գալիս՝ խոտերով ու բույսերի արմատներով սնվելու: 
Պարկամկներն ապրում են Ամերիկայում: Տեսակների մեծամասնությունը ձագերին կրում է փորի վրայի 2 հատուկ մաշկածալքերի միջև, որոշ տեսակներ՝ պարկերի մեջ: Պարկամկները հիմնականում ապրում են անտառներում: Մերկ, անմազ պոչով նրանք կառչում են ծառերի ճյուղերին: Սնվում են հիմնականում մանր կենդանիներով՝ առավելապես միջատներով:
Պարկավոր գայլերը 1936 թ-ից բնության մեջ չեն հանդիպում. ենթադրվում է, որ տեսակն ահետացել է:
  • Ամենամեծ պարկավոր կենդանին շեկ ագեվազն է. մարմնի երկարությունը 2,5 մ է, կենդանի զանգվածը՝ մինչև 90 կգ:
  • Ամենափոքր պարկավոր կենդանին պիլբարան է. մարմնի երկարությունը 4,6 սմ է, կենդանի զանգվածը՝ 2 գ-ից ոչ ավելի:
  • Վիրջինիայի պարկամուկը վտանգի պահին սատկած է ձևանում, ինչն անվանում են «պարկամկան խաղ»: Շատ հաճախ նրա վրա հարձակված գիշատիչը վայրկենապես կորցնում է հետաքրքրությունը «սատկածի» հանդեպ, և վերջինս փրկվում է: