Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Լիմա
Տարածքը՝ 
1.285 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
28,4 մլն
Պետական լեզուները՝ 
իսպաներեն, կեչուա
Դրամական միավորը՝ 
սոլ
Լիմայի Մեծ հրապարակը
Պերուի Հանրապետություն
Պերուն պետություն է Հարավային Ամերիկայի արևմուտքում: Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի ջրերով: Երկրի տարածքը բաժանվում է 3 ֆիզիկաաշխարհագրական մարզերի՝ առափնյա գոտի (Կոստա), լեռնային (Սիեռա), նախալեռների ու հարթավայրերի (Սելվա): Կոստան զբաղեցնում է առափնյա 80–180 կմ լայնության գոտին, Սիեռան՝ Պերուական Անդերը՝ Արևմտյան, Կենտրոնական, Արևելյան Կորդիլիերներ լեռնաճյուղերով, Սելվան՝ Ամազոնի դաշտավայրի արևմտյան մասը և Լա Մոնտանյա հարթավայրը: Սիեռայում են գտնվում երկրի ամենաբարձր լեռնագագաթը (6768 մ, Ուասկարան լեռ), բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ: Ընդերքում կան պղնձի, կապարի, ցինկի, նավթի պաշարներ:
Կլիման բազմազան է. Կոստայում և Անդերի արևմտյան լանջերին անապատային է, Սելվայում, Սիեռայի հյուսիսում և Անդերի արևելյան լանջերին՝ հասարակածային, մշտապես խոնավ: Լեռներում խիստ արտահայտված է վերընթաց գոտիականությունը: Տարածված են տափաստաններն ու մշտադալար անտառները՝ թանկարժեք ծառատեսակներով (կաուչուկատու, քինաքինայի ծառ, կոկա և այլն): Կենդանիներից հանդիպում են ամերիկյան հովազ, ուխտայծ, համրուկ, գետակինճ, կապիկներ և այլն: Շատ են թռչունները: Գետերի մեծ մասը պատկանում է Ամազոնի ավազանին: Առավել խոշոր են Մարանիոնը և Ուկայալին: Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր քաղցրահամ լիճը՝ Տիտիկական:
Պերուի տարածքում մ.թ.ա. II հազարամյակի վերջին և մ.թ. I հազարամյակում ստեղծվել են ցեղային և պետական տարբեր կազմավորումներ: XV դարում ինկերն իրենց են ենթարկել հարևան ցեղային միությունները և ստեղծել Տաուանտինսույու պետությունը: 
XVI դարում սկսվել է երկրի գաղութացումը իսպանացիների կողմից: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1821 թ-ին՝ Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում:
Հիմնական բնակչությունը իսպանախոս պերուացիներ են, մնացածը՝ հնդկացիներ (կեչուա, այմարա ժողովուրդներ): 
Խոշոր քաղաքներն են Լիման, Կալյաոն, Արեկիպան, Տրուխիլիոն, Չիկլայոն:
Պերուի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են:
Պերուն համաշխարհային շուկայում բիսմութի, արծաթի, ցինկի, կապարի, պղնձի խոշոր մատակարար է: Կան սննդի, թաղանթանյութ-թղթի, քիմիական, նավաշինական, ավտոհավաքման ձեռնարկություններ: Մշակում են բամբակենի, շաքարեղեգ, բրինձ, հացահատիկային բույսեր, գետնանուշ, ծխախոտ և այլն: Զարգացած է ձկնորսությունը (անչոուսների որսով աշխարհում առաջին տեղն է գրավում):
Պերուի մշակույթն ամենահինն ու ամենազարգացածն է Հարավային Ամերիկայում: Պահպանվել են հին ինկերի կառուցած տաճարներ, պալատներ, աստղադիտարաններ, ամֆիթատրոններ, բերդեր ու հազվագյուտ խեցեգործական իրեր, ոսկե, արծաթե արձանիկներ, դիմակներ, զարդեր և այլն:
Պերուական Անդերի արևելյան լանջին գտնվող Մաչու Պիկչու (կեչուա լեզվով նշանակում է Հնագույն բարձունք) ամրոցը 2007 թ-ին ներառվել է աշխարհի նոր 7 հրաշալիքների ցանկում: