Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Փուփուլավոր պինգվիններ
Կայսերական պինգվիններ
Ադելի պինգվինները բույնը սարքում են մանր քարերից և դնում են 2 ձու:
Պինգվինները պատկանում են ջրլող թռչունների հատուկ կարգի, որն ընդգրկում է 6 սեռի 17 տեսակ՝ տարածված Անտարկտիդայի ափերին, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի հարավային ափերին: Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից: Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ: Ամենախոշորը կայսերական պինգվինն է, որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ: Մարմնի կենդանի զանգվածը 3–45 կգ է: Ոտքերը կարճ են, հաստ: Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ (փուփուլավոր պինգվիններ): Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են:
Ջրից դեպի ափ կամ սառույցի վրա դուրս են գալիս ոստյուններով: Ցամաքի վրա շարժվում են քայլելով, ձյան վրա՝ սահելով:
Պինգվինները բնադրում են մերձափնյա շրջաններում՝ հսկայական գաղութներով (մինչև 1 մլն պինգվին), որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ: Բույնը դնում են ժայռերի ծերպերում, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա: Ձվերը (սովորաբար՝ 2), մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի վրայի  մաշկային ծալքով:
Պինգվինն անչափ հոգատար ու քնքուշ է իր ձագերի նկատմամբ: Ձագերն իրենց կյանքի առաջին իսկ պահից կարող են ապրել սառույցի վրա: Սկզբում նրանց մարմինը ծածկված է լինում աղվամազով, այդ պատճառով չեն կարողանում լողալ ու ձուկ որսալ: Ուստի ձագերին կերակրում են ծնողները: Պինգվինները սնվում են հիմնականում ձկներով, նաև գլխոտանի փափկամարմիններով, խեցգետնակերպներով: Երբ ձագերը մեծանում են, տարեց պինգվիններից մեկը դառնում է նրանց լողի «ուսուցիչը»: Մարդիկ նավերից տեսել են, թե ինչպես են նման դասի ժամանակ մոտ 500 «աշակերտներ» ուսուցչի հրամանով նույն շարժումներն անում:
Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը: