Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Աֆրիկյան ջայլամ
Սաղավարտավոր կազուար
Էմու
Նանդուներ
Կիվի
Ջայլամները, կազուարները, նանդուները և կիվիները պատկանում են անողնուց թռչունների փոքր խմբին: Էվոլյուցիոն զարգացման ընթացքում  կորցրել են թռչելու հատկությունը: Կրծոսկրը շատ փոքր է, իսկ ողնուցը իսպառ բացակայում է: Թևերը թույլ են, թերզարգացած կամ զարգացած, սակայն թռիչքի համար՝ ոչ պիտանի, այդ պատճառով դրանց անվանում են վազող թռչուններ: 
Ջայլամներից հայտնի է 1 սեռի 1 տեսակ, որն ապրում է Աֆրիկայում և կոչվում է աֆրիկական ջայլամ: Ժամանակակից թռչուններից ամենախոշորն է. մարմնի բարձրությունը մինչև 270 սմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 136 կգ: Բնակվում են անապատներում, սավաննաներում: Արուների փետուրները սև են, պոչն ու թևերը՝ սպիտակ: Էգերը գորշագույն են: Փետուրները փափուկ են: Կտուցը լայն է ու տափակ, աչքերը՝ խիտ թարթիչներով: Ոտքերը երկար են, ուժեղ, երկմատանի (միակ դեպքը թռչնաշխարհում): Կարող են վազել 50 կմ/ժ արագությամբ: Արտաբնային շրջանում հանդիպում են խմբերով (20–30, երբեմն՝ 50 թռչուն): Պոլիգամ են. բազմացման շրջանում արուն կարող է տիրել 6–9 էգի, որոնցից յուրաքանչյուրը դնում է 6–8 ձու: Թխսակալում են էգը (ցերեկը) և արուն (գիշերը): Ձագերին խնամում են միասին: Սնվում են բույսերի ցողուներով, տերևներով, սերմերով, պտուղներով, մանր թռչուններով, միջատներով ու մողեսներով: Երկար ժամանակ կարող են ապրել առանց ջրի: Ջայլամները վտանգավոր են մարդկանց համար:
Արժեքավոր փետուրների, համեղ մսի ու ձվի համար նախկինում բազմացվում էին ֆերմաներում:
Կազուարները միավորված են 2 ընտանիքում՝ իսկական կազուարներ և էմուներ: Տարածված են Նոր Գվինեայում, Արու, Սերամ, Նոր Բրիտանիա կղզիներում և Ավստրալիայի հյուսիսարևելյան ափերին:
Իսկական կազուարներն ամենագեղեցիկ ջայլամանման թռչուններն են: Կտուցը սև է, կողքերից՝ սեղմված, գլխին ունեն «սաղավարտ»: Փետուրները սև են, մազանման, ծայրափետուրները հետ են զարգացել և վերածվել մերկ փշերի: Խոշոր են. կենդանի զանգվածը մինչև 80 կգ է, բարձրությունը՝ մինչև 150 սմ: Ոտքերը ուժեղ են, եռամատ, միջին մատը՝ երկար` սուր եղունգով: Բնադրում են գետնին, փոսերի մեջ: Դնում են 3–5 կանաչավուն ձվեր: Թխսում է արուն:
Էմուների ընտանիքն ունի ժամանակակից 1 տեսակ. իսկական կազուարներից փոքր է (զանգվածը` մինչև 45–55 կգ, բարձրությունը՝ մինչև 170 սմ), փետրագունավորումը՝ համեստ. մոխրագույն փափուկ փետուրները մորթի են հիշեցնում: Ոտքերը երկար են, եռամատ, թևերը վատ են զարգացած: Տարածված է Ավստրալիայի և Թասմանիայի ավազոտ անապատներում ու տափաստաններում: Դնում է 7–16 ձու, թխսում է մեծ մասամբ արուն (57–63 օր): Սեռահասուն է դառնում 2 տարեկանում: Հեշտությամբ կլիմայավարժեցվում է: 
Ավստրալիայի հարավում ապրող մեկ այլ տեսակ՝ լեռնային կամ փոքր էմուն, XIX դարում ոչնչացվել է: 
Կազուարները սնվում են սերմերով, հատապտուղներով, պտուղներով, մանր կենդանիներով:
Նանդուները տարածված են Հարավային Ամերիկայի տափաստաններում:
Հայտնի է 2 տեսակ. սովորական նանդու, որի մարմնի բարձրությունը մինչև 170 սմ է, զանգվածը՝ 25 կգ, և Դարվինի նանդու, որն ավելի փոքր է և մուգ գույն ունի: 
Ոտքերն ուժեղ են, եռամատ, թևերը զարգացած են, բայց թռչելու համար ոչ պիտանի: Մարմինը պատված է նոսր, մոխրագույն փետուրներով: Պոչային (ղեկային) փետուրները բացակայում են: Փետուրները լավ չեն ծածկում գլխի ու երկար պարանոցի մաշկը, և այդ պատճառով դրանք մերկ են թվում: Արուի պատրաստած ընդհանուր բնում 3–8 էգեր դնում են 12–30 և ավելի ձու: Թխսում (մոտ 2 ամիս) և ձագերին խնամում է արուն:
Կիվիները տարածված են Նոր Զելանդիայում (Ստյուարտ կղզում): Հայտնի է 3 տեսակ: Թևերը շատ փոքր են և փափուկ փետուրների մեջ չեն երևում (այդ պատճառով նրան անվանում են «ապտերիքս», լատիներենից թարգմանաբար՝ անթև): Կիվին զարմանահրաշ թռչուն է. նա մի շարք հատկանիշներով տարբերվում է մյուս փետրավորներից. քթանցքերը տեղադրված են կտուցի ծայրին (մնացած բոլոր թռչուններինը կտուցի հիմքի մոտ են), աչքերը շատ մանր են, տեսողությունը թույլ է զարգացած: Դրա համար կիվին որսը (որդեր, փափկամարմիններ, միջատներ) փնտրում է հոտառության և շոշափման միջոցով. նրա կտուցի հիմքի շուրջը կան երկար մազանման փետուրներ, որոնք նույն գործառույթն են կատարում, ինչ կաթնասունների բեղիկները (վիբրիսներ): Կիվին նաև ռեկորդակիր է. ձվի չափերը կազմում են մարմնի զանգվածի 15 %-ը: 
Կիվիները վարում են գիշերային կյանք, ցերեկը թաքնվում են խիտ թփուտներում: Թվաքանակը խիստ նվազել է, և գտնվում են պաշտպանության տակ: Կիվին պատկերված է Նոր Զելանդիայի զինանշանի վրա: