Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1818 թ., Սոլֆորդ, 
Լանքաշիր կոմսություն, Անգլիա
1889 թ., Սեյլ, Չեշիր 
կոմսություն, Անգլիա
Ջեյմս Ջոուլն աշակերտել է հայտնի ֆիզիկոս ու քիմիկոս Ջոն Դալտոնին և նրա ղեկավարությամբ սկսել իր փորձարարական հետազոտությունները: 1841 թ-ին նա բացահայտել է (Է. Լենցից անկախ), որ մետաղե հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս անջատվող ջերմության քանակը համեմատական է հաղորդիչի էլեկտրական դիմադրությանը, հոսանքի ուժի քառակուսուն և հոսանքի անցման ժամանակին (հայտնի է որպես Ջոուլ-Լենցի օրենք):
1843–50 թթ-ին նա փորձերով ցույց է տվել, որ մեխանիկական աշխատանքը ջերմության կարող է վերածվել խիստ որոշակի համամասնությամբ, և որոշել է ջերմության մեխանիկական համարժեքը: Դրանով նա տվել է էներգիայի պահպանման օրենքի փորձնական հաստատումը: 1851 թ-ին Ջոուլը տեսականորեն որոշել է որոշ գազերի ջերմունակությունը՝ ջերմությունը դիտելով որպես մասնիկների շարժում: Նա հետազոտել է գազի սեղմման և ընդարձակման ժամանակ առաջացող ջերմային երևույթները. մասնավորապես նոսրացած գազերի ընդարձակման փորձերով ցույց է տվել, որ դրանց ներքին էներգիան կախված չէ ծավալից, ինչը և ընդունվել էր իդեալական գազի համար: Անգլիացի ֆիզիկոս Վ. Թոմսոնի հետ Ջոուլը փորձնական ճանապարհով պարզել է, որ ծակոտկեն միջնորմով գազի դանդաղ, ստացիոնար, ադիաբատ հոսույթի դեպքում գազի ջերմաստիճանը փոխվում է (Ջոուլ-Թոմսոնի էֆեկտ): Նա կառուցել է թերմոդինամիկական ջերմաստիճանային սանդղակ, տեսականորեն որոշել մի շարք գազերի ջերմունակությունը: Ջոուլը հաշվարկել է նաև գազի մոլեկուլների շարժման արագությունը և հայտնաբերել այդ արագության կախումը ջերմաստիճանից: Գազի ճնշումը նա համարել է անոթի պատերին գազի մասնիկների հարվածների արդյունք: Ջոուլը հայտնաբերել է նաև մագնիսական հագեցման երևույթը ֆեռոմագնիսների մագնիսացման դեպքում:
Միավորների միջազգային համակարգում 1 Ջ հավասար է այն աշխատանքին, որ կատարվում է, երբ 1 Ն ուժի կիրառման կետն ուժի ազդման ուղղությամբ տեղափոխվում է 1 մ-ով: 
1 Ջ = 1 Նxմ

   Անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Ջոուլը բացահայտել է էլեկտրահաղորդիչով անցնող հոսանքի և անջատվող ջերմության քանակի կապը, որոշել ջերմության մեխանիկական համարժեքը: 
   Նրա անունով է կոչվել էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ (Ջ):