Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժամանակակից հզոր ռադար
Ճանապարհով սլացող մեքենայի արագությունը նույնպես չափում են ռադարով:
Ռադարը կամ ռադիոտեղորոշիչը սարք է, որը հնարավորություն է տալիս ռադիոալիքների օգնությամբ հայտնաբերել և դիտարկել օբյեկտներ (նշանակետեր) օդում, ջրում և ցամաքում: «Ռադար» անգլերենից թարգմանաբար նշանակում է ռադիոհայտնաբերում և չափում: Ռադարը ցանկացած եղանակի կարող է հայտնաբերել չափազանց հեռու գտնվող շարժվող կամ անշարժ օբյեկտը:
Ռադարը ստեղծել է անգլիացի գիտնական Վաթսոն Վատտը, որը 1935 թ-ին բրիտանական կառավարության պատվերով ուսումնասիրում էր ռադիոալիքներով թշնամու ինքնաթիռները ոչնչացնելու հնարավորությունը: Այդ ուսումնասիրությունների արդյունքում գիտնականը ստեղծեց թշնամու ինքնաթիռների դիտարկման առաջին ռադիոտեղորոշիչ կայանքը, որը հետագայում կոչվեց ռադար:
Ռադարի աշխատանքը հիմնված է 500 Հց հաճախությամբ ուղիղ, նեղփունջ, հզոր ռադիոճառագայթի անդրադարձման հատկության վրա. ռադարի աղբյուրից ուղարկված ռադիոճառագայթը, իր ճանապարհին հանդիպելով օբյեկտի, անդրադառնում է նրա մակերևույթից, հետ է վերադառնում և արձանագրվում ռադարի ընդունիչ սարքում: Ռադիոճառագայթի այդ «որսված արձագանքը» բծի տեսքով արտացոլվում է ռադարի էկրանին, որի առջև նստում է գործարկուն (օպերատոր): Նա էկրանի վրա այդ բծի տեղաշարժով որոշում է հայտնաբերված օբյեկտի հեռավորությունը, շարժման ուղղությունն ու արագությունը:
Խոշոր օդանավակայաններում տեղադրված ռադարների օգնությամբ  ավիադիսպետչերները (կարգավարներ) ղեկավարում են ինքնաթիռների վերթիռներն ու վայրէջքները:
Ինքնաթիռում տեղադրված ռադարներն ազդանշաններ են հաղորդում մոտակայքում թռչող այլ ինքնաթիռների, իսկ վատ (նվազ տեսանելիության) եղանակին ռադարներն օգտագործվում են ինքնաթիռը ղեկավարելու համար:
Ծովում լողացող նավին այլևս չի սպառնում այսբերգին հանկարծակի բախվելու վտանգը, որն ավելի քան 100 տարի առաջ Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկ» մարդատար նավի խորտակման պատճառ դարձավ:
Օդերևութաբանները ռադարների օգնությամբ հայտնաբերում են մոտեցող փոթորիկներն ու մրրիկները, ամպրոպաբեր ամպերը: Ռադարը գիտնականներին օգնում է ուսումնասիրելու մթնոլորտը, այլ մոլորակներ, նաև հետևելու տիեզերանավերին՝ ընդհուպ մինչև դրանց ուղեծիր դուրս գալու պահը: Զինվորականները ռադարն օգտագործում են թշնամու հրթիռներն ու ինքնաթիռները, ռազմանավերը հայտնաբերելու համար: Արհեստական արբանյակներում տեղակայված ռադարները Տիեզերքից դիտարկում են Երկրի մակերևույթը:
Ռադարներով հսկում են նաև ճանապարհային երթևեկությունը, չափում ավտոմեքենաների արագությունն ու համապատասխան միջոցներ ձեռնարկում: