Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ռեհանը (արքայիկ, ասպրամ) խուլեղինջազգիների ընտանիքի խոտաբույս է կամ կիսաթուփ: Հայտնի է 50 տեսակ: Վայրի տեսակները տարածված են մերձարևադարձային և արևադարձային երկրներում: Մշակովի ռեհանի հայրենիքը Հնդկաստանը և Շրի Լանկան են: Այն տարածված է նաև ՀՀ բոլոր մարզերում:
Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝ 20–80 սմ: Տերևները ձվաձև են, ատամնաեզր: Ծաղիկները կեղծ տերևանութներում են, սպիտակ, վարդագույն կամ մանուշակագույն: Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանման է: Օգտագործվում է որպես համեմունք` թարմ և չորացրած` թթուների, պահածոների և կերակուրների մեջ: Ծաղիկները պարունակում են 0,03–1%, ցողունները՝ մինչև 0,02% եթերայուղ: Ջերմասեր է, լավ է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում:
Հայտնի է նաև էվգենոլային ռեհանը, որը կիսաթուփ է՝ 70–100 սմ բարձրությամբ: Մշակվում է կանաչ զանգվածից (որի բաղադրության 70%-ն էվգենոլ եթերայուղն է) եթերայուղ ստանալու համար: Եթերայուղն օգտագործվում է օծանելիքի և սննդի արդյունաբերությունում՝ որպես հոտավետ նյութ և վանիլինի ստացման հումք: Էվգենոլը կիրառվում է նաև բժշկության մեջ: