Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կարմրապտուղ սալոր
Վենգերկա իտալական
Ռենկլոդ կանաչ
Սալորենին վարդազգիների ընտանիքի պտղատու թուփ կամ ծառ է: Հայտնի են մոտ 30 վայրի տեսակներ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի սալորենին: Հայրենիքը Կովկասն է, Փոքր Ասիան և Հյուսիսային Իրանը: Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հնդկաստանում, Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում:
ՀՀ-ում հայտնի են 3 վայրի տեսակներ՝ փշավոր ու սովորական սալորենիները և մամխին: Տարածված են Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Աճում են ստորինից մինչև վերին լեռնային գոտու թփուտներում, անտառեզրերին, անտառներում, առաջացնում մացառուտներ: ՀՀ գրեթե բոլոր մարզերում մշակվում են ընտանի սալորենին (դամբուլենի) և շլորենին, հյուսիսային շրջաններում հանդիպում է նաև մամխին: Միամյա ընտանի սալորենու բարձրությունը 4–8 մ է, ճյուղերը թավոտ են, շագանակագույն: Տերևները հերթադիր են, ձվաձև կամ էլիպսաձև՝ հարթ երեսով, ատամնաեզր, մուգ կանաչ: Ծաղիկները մանր են, սպիտակ: Ծաղկում է ապրիլ–մայիսին: Պտուղը կլորավուն, ձվաձև, կանաչ, դեղին, կարմիր, սև, հյութալի կորիզապտուղ է, զանգվածը՝ 30–50 գ: Պարունակում է չոր նյութեր, շաքարներ, օրգանական թթուներ, B1, B2, C, K, PP վիտամիններ և հանքային նյութեր: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, ջեմ, հյութ և այլն): Բերքատվությունը 200 ց/հա է: Ցրտադիմացկուն է (մինչև –30օC):
ՀՀ-ում շրջանացված են ներմուծված Աննա Շպետ, Դեղձային, Ռենկլոդ կանաչ, Վենգերկա իտալական, Վենգերկա սովորական, Ջոենտ Պրու և տեղական Սև, Խոշոր դամբուլներ, Դեղնաշլոր, Վազիրի, Կանաչկենի, Ալբուխարի և այլ սորտեր: