Այբուբեն
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
/*--*99999ԳՇ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Սան Սալվադոր
Տարածքը՝ 
21,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
7 մլն
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
ԱՄՆ դոլար (մինչև 2001 թ.` 
սալվադորյան կոլոն)
Սան Սալվադորի համայնապատկերը
Սալվադորի Հանրապետություն
Սալվադորը Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր պետությունն է: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին: Երկրի մեծ մասն զբաղեցնում է 600–700մ բարձրության հրաբխային սարավանդը: Կան բազմաթիվ հանգած և գործող (Սանտա Անա, 2381 մ, երկրի ամենաբարձր կետը, Սան Վիսենտե, Սան Միգել) հրաբուխներ: Հաճախակի են երկրաշարժերը (1986 թ-ի երկրաշարժից ավերվել է Սան Սալվադորի զգալի մասը): Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված խոնավ և չոր սեզոններով: Գետերը կարճ են, տարվա չոր սեզոնում՝ սակավաջուր: Կան սոճու անտառներ, կենդանիներից՝ զրահակիրներ, կապիկներ, գետակինճ, սրընչակ, շատ են թռչունները, սողուններն ու միջատները:
Մինչև եվրոպացիների հայտնվելը Սալվադորում բնակվել են հնդկացիներ, որոնք ստեղծել են ուրույն մշակույթ, զբաղվել երկրագործությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ: Տարածքն ու գլխավոր քաղաքը կոչվել են Կուսկատլան: XVI դարի 20-ական թվականներին իսպանացիները գրավել են այդ տարածքը և անվանել Սալվադոր (նշանակում է «ազատագրող»): 1560 թ-ին Սալվադորը մտել է Գվատեմալայի, ապա՝ Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմի մեջ: Անկախություն ձեռք է բերել 1841 թ-ին:
Երկրի հիմնական բնակիչները սալվադորցիներն են՝ իսպանական գաղութարարների, հնդկացի բնիկների, որոշ չափով` նեգրերի խառնածիններ:
Խոշոր քաղաքներն են Սան Սալվադորը, Սանտա Անան, Սան Միգելը, որոնք ունեն ինչպես բարեկարգ թաղամասեր, այնպես էլ հետնախորշեր: Գյուղերում գերակշռում են ծղոտե խրճիթները:
Սանտա Անա գործող հրաբխի խառնարանը
    Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է. գլխավոր մշակաբույսերն են սրճենին ու բամբակենին: Մշակում են նաև շաքարեղեգ, սորգո, ծխախոտ, կակաո: Զարգացած է արդյունաբերության վերամշակող ճյուղը: Կան սննդի, տեքստիլ, կաշվի, կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ: Բնակիչների ավանդական զբաղմունքներից է ձկնորսությունը. որսում են հատկապես կարիտոս (ծովախեցգետին):