 | Պետական կարգը՝ հանրապետություն Մայրաքաղաքը՝ Ապիա Տարածքը՝ 2,93 հզ. կմ2 Բնակչությունը՝ 214 հզ. Պետական լեզուները՝ անգլերեն, սամոերեն Դրամական միավորը՝ տալա |
Սամոայի Անկախ Պետություն Սամոան պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Պոլինեզիայում՝ Սամոա կղզեխմբի արևմտյան՝ Սավայի, Ուպոլու, Մանոնո և Ապոլիմա կղզիների վրա: Բրիտանական համագործակցության անդամ է: Կղզիներն ունեն հրաբխային ծագում, ափերը բարձրադիր են, ժայռոտ, անտառապատ: Կլիման արևադարձային է. ամառը շոգ է ու խոնավ, ձմեռը՝ ցուրտ ու չոր: Կղզիները հնագույն ժամանակներից բնակեցված են եղել պոլինեզիացիներով, XVIII դարում թափանցել են եվրոպացի գաղութարարները: 1899 թ-ին Արևմտյան Սամոան զավթել է Գերմանիան, իսկ 1914 թ-ին՝ Նոր Զելանդիան: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1962 թ-ի հունվարի 1-ին: Բնակչության 99%-ը սամոացիներ են, մի շարք փոքր կղզիներ անմարդաբնակ  | Սուրբ Հովսեփի մայր տաճարը Սամոայի մայրաքաղաք Ապիայում |
են: Երկրի մայրաքաղաք Ապիան գտնվում է Ուպոլու կղզում: Տնտեսության հիմքը հողագործությունն է: Պարենային գլխավոր մշակաբույսերն են կոկոսյան արմավենին, ադամաթուզը, կակաոն, սրճենին, մշակում են նաև բատատ, եգիպտացորեն: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Ավանդական զբաղմունք է նաև ձկնորսությունը:
|