Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Սան Մարինո
Տարածքը՝
0,06 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
29 հզ.
Պետական լեզուն՝ 
իտալերեն
Դրամական միավորը՝ 
եվրո՝ 
սեփական դիզայնով 
(մինչև 2002թ.՝
 իտալական լիրա)
Սան Մարինոյի Հանրապետություն
Սան Մարինոն պետություն է Հարավային Եվրոպայում՝ Ապենինյան լեռների Տիտանո լեռան (738 մ) լանջերին: Երկիրը 4 կողմից շրջապատված է Իտալիայի տարածքով:  Եվրոպայի ժամանակակից պետություններից հնագույնն է: Ըստ ավանդության՝ 301 թ-ին լեռներում ապաստան է գտել կրոնական հետապնդումների պատճառով Դալմաթիայից փախած մի քրիստոնյա՝ որմնադիր Մարինոն (հետագայում դասվել է սրբերի շարքը. այստեղից էլ լատիներեն «սան»՝ սուրբ նախածանցը). նա լեռներում հիմնադրել է համայնք, որը շուտով դարձել է հանրապետություն: 1243 թ-ից հանրապետությունը գլխավորում են 2 կապիտան-խնամակալները, ովքեր ընտրվում են բնակչության կողմից՝ 6 ամիս ժամկետով: Ընտրությունների (տարին 2 անգամ) առիթով կազմակերպվում է տոնախմբություն, անցկացվում զինվորական շքերթ, որին մասնակցում է Սան Մարինոյի ամբողջ «բանակը»՝ 30 զինվոր:
Սան Մարինոն չունի ոչ հարուստ բնական պաշարներ, ոչ հզոր արդյունաբերություն, բայց ունի բնակչության եվրոպական չափանիշի կենսամակարդակ, տասնյակ տարիներ ի վեր հանրապետությունում չի գրանցվել և ոչ մի գործազուրկ: 
Բնակիչների 80%-ը սանմարինոցիներ են, 19 %-ը` իտալացիներ: 
Տնտեսության հիմքը միջազգային զբոսաշրջությունն է. յուրաքանչյուր տարի Սան Մարինո է այցելում շուրջ 3 մլն զբոսաշրջիկ: Գրեթե ողջ բնակչությունը զբաղված է սպասարկման ոլորտում: Եկամտաբեր են նաև հուշանվերների, տեղական գինու առևտուրը, նամականիշերի և դրամների (դրամագետների համար) թողարկումը: 
Երկրում գործում են նաև սննդի, թեթև, տեքստիլ, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ: 
Սան Մարինոյի համայնապատկերը
    1956 թ-ից երկիրն ազատ տնտեսական գոտի է` հարկերի ցածր տոկոսադրույքով, ինչն էապես նպաստում է տնտեսության զարգացմանը:
Սան Մարինոյի պատմական կենտրոնը 2008թ-ի հուլիսից հայտարարվել է համաշխարհային մշակույթի հուշարձան:
Սան Մարինոն, ինչպես և մյուս փոքրիկ պետությունները, ՄԱԿ-ի և  միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների անդամ է: