Այբուբեն
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
Արագ Որոնում


Սառցե քանդակներ Սանկտ Պետերբուրգում
Սովորական սառույցի հատկությունները
Սառույցը պինդ վիճակում գտնվող ջուրն է: Հայտնի են սառույցի 10 բյուրեղական ձևափոխություններ և ամորֆ սառույց: Բնության մեջ հայտնաբերված է միայն սովորական (մայրցամաքային, լողացող, ստորգետնյա) սառույցը, ձյունը, կարկուտը, եղյամը և այլն: Սառույցի պաշարները Երկրի վրա 30 մլն կմ3 են: Սառույցը փխրուն է, բյուրեղները՝ անգույն, թափանցիկ, հաստ կտորները՝ երկնագույն, ձյունը և եղյամը՝ սպիտակ: Բնական սառույցն ավելի մաքուր է, քան ջուրը: Որոշ հատկություններով սառույցն ու ջուրը խիստ տարբերվում են մյուս նյութերից և պայմանավորում են երկրային բազմաթիվ երևույթների առանձնահատկությունները: Ցուրտ եղանակին սառույցը ջրի վրա առաջացնում է լողացող ծածկույթ, որն ունի փոքր ջերմահաղորդականություն և գետերի ու ջրամբարների ներքին շերտերը պաշտպանում է սառչելուց:
Չափազանց մեծ է սառույցի (0,45) և հատկապես՝ ձյան (մինչև 0,95)` լույսն անդրադարձնելու ունակությունը: Երկրի՝ սառույցով և ձյունով պատված մակերևույթը (միջին և բարձր լայնություններում՝ մոտ 
70 մլն կմ2) կլանում է 65 %-ով ավելի պակաս արևային էներգիա, քան չպատվածը: Սառույցը սառեցման հզոր աղբյուր է և պայմանավորում է տեղավայրի կլիմայական առանձնահատկությունները:
Երկրի վրա (մթնոլորտում, երկրակեղևում, ցամաքի և ջրերի մակերևույթին) գտնվող սառույցն զգալի ազդեցություն ունի բնական որոշ երևույթների, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա, պայմանավորում է նրանց տարածման շրջանները, կլիմայական գոտիները, թելադրում մարդու գործունեության որոշ առանձնահատկություններ: Սառույցը մի շարք տարերային աղետների (թռչող սարքերի, նավերի, կառույցների և հողի սառցակալում, ձնահողմ, ձնահյուս, սառցակուտակում գետի հունում, հեղեղներ առաջացնող ձնհալ և այլն) պատճառ է: Սառույցն օգտագործվում է ձնարգելքներ, սառցե անցուղիներ և սառը պահեստներ կառուցելու համար՝ սննդամթերքը, կենսաբանական և բժշկական պատրաստուկները սառեցնելու ու պահելու և այլ նպատակներով: Վերջին ժամանակներում սառույցն ստացել է նաև գեղարվեստական կիրառություն. տարբեր վայրերում կազմակերպվում են սառցե քանդակների ամենամյա մրցույթներ (Սապպորո՝ 2003 թ., Սանկտ Պետերբուրգ՝ 2004 թ., Բրյուսել՝ 2006 թ-ից):