Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Կաստրի
Տարածքը՝ 
617 կմ2
Բնակչությունը՝ 
144 հզ.
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
արևելակարիբյան 
դոլար
Սենտ Լյուսիան պետություն է Կարիբյան ծովի համանուն կղզում՝ Փոքր Անտիլյան կղզիների հարավ-արևելքում: Բրիտանական համագործակցության անդամ է: 
Հրաբխային ծագման կղզի է, ունի լեռնային մակերևույթ: Ամենաբարձր կետը 950 մ է: Կլիման արևադարձային է: Կան կարճ գետակներ, լեռնալանջերին՝ մշտադալար անտառներ: 
Կղզին հայտնաբերել է Ք. Կոլումբոսը 1502 թ-ին: 1814 թ-ից եղել է Մեծ Բրիտանիայի տարածք, 1967 թ-ին ստացել է Մեծ Բրիտանիային միավորված
Սենտ Լյուսիայի մայրաքաղաք Կաստրին
պետության կարգավիճակ, իսկ 1979 թ-ի փետրվարին ձեռք է բերել անկախություն: 
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են: Մշակում են ցիտրուսներ, շաքարեղեգ, կակաո, մանգո, կոկոսյան արմավենի, ադամաթուզ: Զբաղվում են նաև անասնապահությամբ և ձկնորսությամբ: Կան գյուղատնտեսական հումքի վերամշակման ձեռնարկություններ: