Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Սևանի բեղլուն ծածանաձկների ընտանիքի ձուկ է: ՀՀ-ում տարածված է միայն Սևանա լճում և նրա մեջ թափվող գետերում: Առաջացնում է լճային, լճագետային և գետային պոպուլացիաներ, որոնք հիմնականում տարբերվում են իրենց բնակվելու և բազմանալու վայրով: 
Միջին չափի ձուկ է: Մարմինը գլանաձև է, երկարությունը՝ 15–18 (երբեմն՝ մինչև 30) սմ, զանգվածը՝ 500 գ: Բերանը ստորին է՝ կիսալուսնաձև կտրվածքով: Բերանի անկյուններում և վերին շրթունքի վրա կան մեկական զույգ կարճ բեղիկներ: Պոչային լողակը մկրատաձև է: Ընդհանուր գունավորումը դեղնամոխրագույն է: Մեջքը մոխրագույն է կամ մոխրականաչ, կողքերը՝ մոխրադեղնականաչավուն՝ ոսկեգույն նրբերանգով: Փորիկը սպիտակ է, դեղնավուն կամ մոխրասպիտակավուն: Մարմնի վրա ցրված են բազմաթիվ մանր պուտեր, որոնք խոշոր առանձնյակների վրա կարող են ի հայտ չգալ: Մեջքային և պոչային լողակները մոխրագույն կամ գորշանարնջագույն են, կրծքայինները՝ նարնջագույն կամ նարնջամոխրագույն, իսկ փորային լողակները և հետնալողակը՝ մարմնագույն: Աչքի ծիածանաթաղանթը ոսկեգույն է կամ դեղնավուն: Սեռահասուն է դառնում 3–4 տարեկանում, երբեմն՝ ավելի ուշ: Բազմանում է հունիս–օգոստոսին՝ ջրի 14–18օC ջերմաստիճանի պայմաններում: Ձվադրում է բաժիններով՝ 1 տարվա ընթացքում՝ 2–3 անգամ: Բեղունությունը կարող է հասնել մինչև 26,5 հզ. ձկնկիթի, որը նարնջագույն է կամ դեղնավուն: Հանդիպում է վտառներով: Վարում է մերձհատակային կենսակերպ: Սնվում է միջատներով, ձկնկիթով, երբեմն՝ բույսերով:
Ունեցել է արդյունաբերական նշանակություն, այժմ որսն արգելված է:
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: