Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սեքվոյան (մամոնտածառ) ճահճանոճազգիների ընտանիքի մշտադալար ասեղնատերև ծառ է: Հայտնի է 1 տեսակ՝ մշտադալար սեքվոյան: Աճում է Կալիֆոռնիայի և Հարավային Օրեգոնի լեռներում: Առաջացնում է հսկայական անտառներ: Եվրասիայում հայտնաբերված է բրածո վիճակում: Հազվադեպ մշակվում է Սև ծովի մերձարևադարձային ափերին, ՀՀ-ում՝ Իջևանի դենդրարիումում: 
Միատուն, հսկա ծառ է, բարձրությունը՝ մինչև 110 մ, բնի տրամագիծը՝ 8–10 մ: Բունն ուղիղ է՝ ծածկված մինչև 70 սմ հաստության կեղևի շերտով, սաղարթը նեղ կոնաձև է: Ասեղնատերևները գծանշտարաձև են` երկկողմանի սանրաձև դասավորված: Բազմանում է սերմերով և կտրոններով:
Բնափայտն արժեքավոր է, օգտագործվում է նավաշինության, կամուրջների և ստորջրյա շինարարության մեջ: Ինտենսիվ ծառահատումները սեքվոյայի անհետացման վտանգ են առաջացրել, և այն պաշտպանության տակ է վերցված:
Ապրում է մինչև 2 հզ. տարի:
  • Հյուսիսային Ամերիկայի «Սեքվոյա» ազգային պարկում ծառերը 2500–3000 տարեկան են: Նրանք կարող էին ավելի երկար ապրել, եթե արմատները դիմանային ծառի բնի ծանրությանը (քաշը հասնում է մինչև 1000տ և ավելի), կամ չլինեին անտառային հրդեհներ ու սողանքներ: