Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սիբեխը (սվեդ, ղազի տոտիկ) հովանոցավորների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս է: Հայտնի է 4 (այլ տվյալներով՝ 5–6) տեսակ՝ տարածված Եվրասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Աֆրիկայում:
ՀՀ-ում հանդիպում է սիբեխի 2 տեսակ՝ սովորական և սիբեխանման: Սովորական սիբեխը տարածված է գրեթե բոլոր մարզերում: Աճում է բաց, չոր անտառեզրերին, թփուտներում, դաշտերում, աղբոտում է ցանքերը:
Երկամյա է, արմատը՝ հաստ, իլիկաձև, հիմքից ճյուղավորված ցողունն ունի 40–60 սմ բարձրություն: Տերևները թխականաչ են, կաշեկերպ, սղոցաեզր, ստորինները՝ քառմասնյա, փետրաձև հատված, վերինները՝ փոքր, փետրա- կամ եռաբաժան: Հովանոցները բազմաթիվ են, բազմաճառագայթ: Ծաղիկները սպիտակ են: Ծաղկում է հուլիս–օգոստոսին: Պտուղը մանր է, երկարավուն, թույլ կնճռոտ, կողքերից սեղմված, դեղնադարչնագույն: Մատղաշ տերևներն ու ընձյուղներն օգտագործում են սննդի մեջ (թարմ և թթու դրած): Վերջին տարիներին օշինդրային կիսաանապատների յուրացման հետևանքով սիբեխի բնական պաշարներն զգալիորեն նվազել են: Սիբեխանման սիբեխը հանդիպում է միայն Արարատ քաղաքի շրջակայքում և Մեծամոր գետի ափերին՝ աղի ճահճուտներում: Բացառիկ արժեքավոր բույս է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: