Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Սինգապուր 
Տարածքը՝ 
697,1 կմ2
Բնակչությունը՝ 
4,5 մլն
Պետական լեզուները՝
չինարեն, մալայերեն, 
անգլերեն, թամիլերեն
Դրամական միավորը՝ 
սինգապուրյան դոլար
Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական  եկեղեցին
Սինգապուրի Հանրապետություն
Սինգապուրը պետություն է Հարավարևելյան Ասիայում՝ Մալակկա թերակղզու հարավում՝ Սինգապուր կղզու և հարակից փոքր կղզիների վրա: 
Մակերևույթն առավելապես հարթավայրային է, հարավարևմտյան ափերի մոտ կան բուստային խութեր: Կլիման արևադարձային մուսսոնային է, կան մշտադալար անտառներ:
Սինգապուրը միջնադարում գտնվել է տարբեր պետությունների և պետական միավորումների կազմերում: Մինչև 1819 թ. պատկանել է Վոհորմալայյան սուլթանությանը, 1826-1946 թթ-ին եղել անգլիական գաղութ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1942–45 թթ.) կղզին զավթել են ճապոնական զորքերը: 1959 թ-ից ինքնակառավարվող պետություն էր Բրիտանական համագործակցության կազմում: 1963-65 թթ-ին եղել է Մալայզիայի կազմում, 1965 թ-ից հռչակվել է առանձին հանրապետություն:
Բնակչութան ավելի քան 77,3 %-ը չինացիներ են, 14,1 %-ը՝ մալայացիներ, բնակվում են նաև եվրոպացիներ, արաբներ և այլք:
Խոշոր քաղաքներ են  Սինգապուրը, Նանյանը:
Սինգապուրն ունի զարգացած արդյունաբերություն: Կան նավանորոգման, նավթավերամշակման, մետաղաձուլական, քիմիական, սննդի, թաղանթանյութ-թղթի արդյունաբերության ձեռնարկություններ: Երկիրն առանձնանում է էլեկտրատեխնիկական, էլեկտրոնային, տրանսպորտային մեքենաշինության, բժշկական և օպտիկական սարքերի, հուշանվերների, խաղալիքների արտադրությամբ:
Մշակում են կաուչուկատուներ, ծխախոտ, համեմունքային բույսեր, մրգեր, բանջարեղեն և հատկապես` ծաղիկներ:
Երկրի մայրաքաղաքը խոշորագույն տնտեսական, մշակութային և առողջարանային կենտրոն է, աշխարհի ամենամեծ նավահանգիստը (2-րդը՝ Ռոտերդամից հետո):

Հայերը Սինգապուրում
Հայերը Սինգապուրում հաստատվել են XVIII դարի վերջից: Եկել են հիմնականում Մալակկայից, Հնդկաստանից, Նոր Ջուղայից: 1833 թ-ին հայ
Սինգապուրի երկնաքերները
համայնքին Հիլ Սթրիթ փողոցում հողակտոր է հատկացվել, որտեղ 1835 թ-ին կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որն իրավամբ դասվում է երկրի նշանավոր պատմական հուշարձանների շարքը: Համայնքի ներքին կյանքը կազմակերպել է Ազգային ժողովը: Ներկայումս Սինգապուրում բնակվում է 30–40 հայ: 
Հայազգի ծաղկաբույծ Ագնես Հովակիմը հայտնաբերել է խոլորձի այն տեսակը, որը համարվել է Սինգապուրի պետական խորհրդանիշը: 
   Սինգապուրի հայ համայնքը երբեք ստվար չի եղել (հայերի թիվը չի անցել 100-ից), այդուհանդերձ հայկական եկեղեցին իր շուրջ 170-ամյա պատմության ընթացքում հոգատարությամբ պահպանվել է: