Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սինձը (այծամորուս, քոշմորուք) աստղածաղկազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա, կաթնանման հյութ պարունակող խոտաբույս է: Հայտնի է 150 տեսակ՝ տարածված Եվրոպայի բարեխառն գոտում: Սնձի տեսակներով առանձնապես հարուստ են Միջին Ասիան և Կովկասը: ՀՀ-ում հանդիպում է 10 տեսակ՝ հացազգատերև, մարգագետնային, արևելյան, Սոսնովսկու և այլն: Առավել տարածված է հացազգատերև սինձը, աճում է ՀՀ գրեթե բոլոր մարզերում՝ մարգագետիններում, տափաստաններում, անտառի բացատներում, չոր, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում:
Ցողունն ուղիղ է (բարձրությունը՝ 10–60 սմ): Տերևները հերթադիր են, նշտարաձև կամ գծանշտարաձև: Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ լեզվակավոր, սովորաբար՝ դեղին, հազվադեպ՝ ծիրանագույն, մանուշակագույն: Պտուղը երկարավուն, իլիկաձև, սպիտակ, թափվող փուփուլով սերմիկ է: Տերևները, ցողուններն ու արմատներն օգտագործվում են սննդի մեջ: Նաև կերաբույս է: Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են ինուլին, կաուչուկ:
Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներում ստեղծվել են սնձի տնկադաշտեր: 
Մեղրատու է: