Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


1868 թ., Դևոնպորտ, Անգլիա
1912թ., Անտարկտիդա

Անգլիացի բևեռախույզ Ռոբերտ Սկոտը Հարավային բևեռի առաջին հայտնագործողներից է: Եղել է Բրիտանական թագավորական ռազմածովային ուժերի սպա:
Ռոբերտ Սկոտը 1880թ-ին ծառայության է անցել Դևոնպորտի ռազմածովային նավատորմում: 1900 թ-ին նշանակվել է Անտարկտիկական ազգային առաջին արշավախմբի ղեկավար՝ «Դիսքավերի» նավի վրա:
1901–04 թթ-ին արշավախումբը հայտնաբերել է Էդվարդ VII-ի թերակղզին, ուսումնասիրել Վիկտորիա Երկիրը և, շարժվելով Ռոսսի շելֆային սառցադաշտով, հասել մինչև հարավային լայնության 82օ17՜: Հայրենիք վերադառնալով` ստացել է կապիտանի կոչում և նշանակվել նավի հրամանատար:
Անգլիայի կառավարության հովանավորությամբ Սկոտը կազմակերպել է նոր արշավախումբ, որը 1910 թ-ի նոյեմբերին Նոր Զելանդիայից պետք է անցներ Հարավային բևեռ: Արշավն սկսվել է 1911 թ-ի նոյեմբերի 1-ին, և, չնայած վատ եղանակին, Սկոտը 1912թ-ի հունվարի 17-ին 4 ընկերների հետ հասել է Հարավային բևեռ:
Սակայն մեծ է եղել հիասթափությունը, երբ պարզվել է, որ մեկ ամիս առաջ Երկրագնդի հարավային ծայրակետ արդեն հասել էր Ռ. Ամունդսենը: 
Սկոտն արշավախմբի 4 անդամների հետ զոհվել է վերադարձի ճանապարհին:
Սկոտի անվամբ են կոչվել լեռներ Էնդերբիի Երկրում, երկու սառցադաշտ Անտարկտիդայում և կղզի՝ Անտարկտիդայի ափերի մոտ: