Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սմբուկի ծաղկող ընձյուղները և պտուղները
Սմբուկը (բադրիջան) մորմազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույս է: Վայրի սմբուկն աճում է Հարավարևելյան Ասիայում (Հնդկաստան, Մյանմա): Մշակվում է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում:
ՀՀ-ում սմբուկի մշակությունը լայնորեն տարածված է:
Ցողունը կանգուն է, ճյուղավորվող, թավոտ, բարձրությունը՝ 70–180 սմ: Տերևները խոշոր են, պարզ, հերթադիր, կոթունավոր, թավոտ, ձվաձևից մինչև լայն նշտարաձև: Ծաղիկները մանուշակագույն են՝ մեկական կամ ողկույզներով: Պտուղը կլորավուն, տանձաձև, գլանաձև, մանգաղաձև, բացից մինչև մուգ մանուշակագույն հատապտուղ է (զանգվածը՝ 40–100 գ):
Սննդի մեջ պտուղներն օգտագործվում են տեխնիկական հասունացման փուլում: Պտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, սպիտակուցներ, ճարպեր, վիտամիններ, կալցիումի, ֆոսֆորի, երկաթի և այլ աղեր: Սմբուկը ջերմա- և խոնավասեր է, սննդանյութերի նկատմամբ՝ պահանջկոտ:
Մերձարևադարձային և բարեխառն գոտիներում մշակում են սածիլներով՝ որպես միամյա բույս: Սերմերը ջերմատներում և ջերմոցներում ցանում են դաշտ տեղափոխելուց 45–60 օր առաջ: