Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Գլուխ սոխ
Սոխը շուշանազգիների ընտանիքի երկամյա կամ բազմամյա խոտաբույս է: Հայտնի են ավելի քան 400 վայրի տեսակներ՝ տարածված Հյուսիսային կիսագնդում: Մշակության մեջ առավել տարածված է գլուխ սոխը, որը հայտնի էր դեռևս մ.թ.ա. 4-րդ հազարամյակում: Խոշոր ցանքատարածություններ կան ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում, ԱՊՀ երկրներում: 
ՀՀ-ում կան սոխի 30 վայրի տեսակներ՝ մայրական, կլոր, մանուշակագույն, տարօրինակ, դեղին և այլն: Տարածված է Արմավիրի, Շիրակի, Արարատի, Սյունիքի և այլ մարզերում: Աճում է թեթև, քարքարոտ հողերում, ալպյան և ենթալպյան մարգագետիններում: Արարատյան դաշտում հիմնականում մշակվում է երկամյա սոխը: Առաջին տարում ձևավորվում է սոխուկը (կազմված է հատակից, հյութալի և չոր թեփուկներից), երկրորդ տարում դրանից առաջանում է ծաղկացողունը (բարձրությունը՝ 80–100 սմ), որը սնամեջ է, միջին մասում՝ փքված:
Ծաղկաբույլը գնդաձև կամ տափակ հովանոց է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, սպիտակ, դեղին, կանաչավուն կամ բաց վարդագույն: Պտուղը եռակող, եռաբուն տուփիկ է: Սերմերը եռանկյունաձև են, սև, կնճռոտ՝ կարծր սերմնապատյանով: Կան կծու, կիսակծու և քաղցրահամ սոխուկներով սորտեր: Սոխի կծվությունը պայմանավորված է եթերայուղերի առկայությամբ: Սոխը պարունակում է նաև շաքարներ, C վիտամին, կարոտին (A-նախավիտամին), հանքային աղեր և այլն: 
Սոխն օգտագործվում է սննդի մեջ (թարմ, եփած, տապակած, պահածոյած) և բուժիչ նպատակներով` ունի մանրէասպան և հակալնդախտային հատկություններ: Սոխը կերակուրներին տալիս է դուրեկան համ ու հոտ, դյուրամարս է, նպաստում է մարսողությանը: 
ՀՀ-ում սոխի ցանքը կատարվում է գարնանն ու աշնանը: Մշակության մեջ կան նաև սնամեջ, պրասասոխ, սոխուկ, սխտոր և այլ տեսակներ:
Սոխի ակակա (Հայկական լեռնաշխարհի բնաշխարհիկ է), գեղացանց, Դերդերիանի և անհարթացողուն տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: