Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Մբաբանե
Տարածքը՝ 
17,4 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
1 մլն
Պետական լեզուները՝ 
անգլերեն, սվազի
Դրամական միավորը՝ 
լիլանգենի
Սվազիլենդի Թագավորություն
Սվազիլենդը պետություն է Աֆրիկայի հարավում: Բրիտանական համագործակցության անդամ է: Երկրի մակերևույթն զբաղեցնում են դեպի արևելք թեքված Վելդ սարավանդը (ամենաբարձր կետը՝ 1445 մ) և այն արևելքից եզրավորող Լեբոմբո լեռները: Ընդերքում կան ոսկու, ալմաստի, անագի, երկաթի պաշարներ: Կլիման արևադարձային է, ամառը՝ առավել խոնավ (անձրևային): Գետերը սահանքավոր են, տեղ-տեղ՝ ճահճապատ: Տարածված են սավաննաները, որոնք առավել փարթամ են խոնավ սեզոնին: Կան աֆրիկական սավաննաներին բնորոշ կենդանիներ:
Երկրի տարածքը, որտեղ բնակվել են սվազի ցեղերը, 1894 թ-ին նվաճել են բուրերը: 1903 թ-ից Սվազիլենդը դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ:
Սվազիլենդը բլուրների և դաշտավայրերի երկիր է:
Անկախություն է ձեռք բերել միայն 1968 թ-ին: 
Երկրի բնակչության 98 %-ը բանտու (սվազի և զուլու) լեզվախմբի ժողովուրդներն են: Բնակչության մեծ մասը պահպանել է տեղական 
հավատալիքները, կան նաև քրիստոնյաներ:
Խոշոր քաղաքներն են Մբաբանեն, թագավորանիստ ու խորհրդարանական Լոբամբան և Մանիզինին:
Սվազիլենդը գլխավորապես գյուղատնտեսական երկիր է: Մշակում են եգիպտացորեն, շաքարեղեգ, ցիտրուսներ, ծխախոտ, բամբակ: Արդյունաբերությունը թույլ է զարգացած. արդյունահանում է ասբեստ, քարածուխ, երկաթ: Անհրաժեշտ սարքավորումները, տրանսպորտի միջոցները, արդյունաբերական ապրանքները ներմուծվում են: