Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ստեպղինը (տապղին, սպիտակ արմատիկ) նեխուրազգիների ընտանիքի  խոտաբույս է: Հայտնի է 17 տեսակ՝ տարածված Եվրոպայում և Ասիայում: ՀՀ-ում հանդիպում է ստեպղինի 3 տեսակ՝ ցանովի, պիմպինելատերև և հայկական: Աճում է Շիրակի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ենթալպյան մարգագետիններում, տափաստանային գոտիներում, անտառի բացատներում և եզրերին, թփուտներում: Մշակության մեջ տարածված է ցանովի ստեպղինը:
Արմատապտուղը իլիկաձև է, մսալի, դեղնասպիտակավուն, հարթ, քաղցրահամ: Ցողունն ուղիղ է, կողավոր, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 25–120 սմ: Տերևները կենտփետրաձև կտրտված են: Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, դեղին կամ նարնջագույն: Ծաղկում է հունիսին: Պտուղը դարչնագույն կամ բաց գորշ, օվալաձև երկսերմիկ է: Արմատապտուղը պարունակում է չոր նյութեր, շաքարներ, B1, B2 վիտամիններ, եթերայուղեր: Ստեպղինն օգտագործվում է որպես համեմունք սննդի՝ մսի, ձկան և այլ լցոնների մեջ, որպես բաղադրիչ հումք՝ բանջարախորտիկային պահածոներ պատրաստելու համար: