Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արաբական սրճենու ճյուղը` պտուղներով, և պտղի կտրվածքը

Սրճենին տորոնազգիների ընտանիքի մշտադալար թուփ է կամ ծառ: Հայտնի է սրճենու մոտ 40 տեսակ՝ տարածված Աֆրիկայի և Ասիայի արևադարձային ու մերձարևադարձային շրջաններում: Մշակվում է 4–5 տեսակ: Ամենատարածվածը արաբական սրճենին է, որից ստացվում է ամենաբարձրորակ սուրճը:
Արաբական սրճենու բարձրությունը 8–10 մ է, ճյուղերը երկար են, ճկուն, հորիզոնական տարածված, տերևները՝ ամբողջական, հակադիր, մուգ կանաչ, կաշեկերպ, ծաղիկները՝ խոշոր, սպիտակ, բուրավետ, անընդհատ ծաղկող: Կորիզապտղանման, սկզբում՝ կարմիր, հասունացումից հետո՝ սև, հյութալի, կլորավուն հատապտուղները  (սուրճի հատիկները) կազմված են 2 կիսագնդաձև սերմերից: 
Սրճենու հայրենիքը Եթովպիան է: XIV–XV դարերից մշակվում է Արաբական թերակղզում, XVIII դարից՝ Բրազիլիայում, որտեղ այժմ կենտրոնացած է աշխարհի սրճենու տնկադաշտերի կեսը: 1 ծառից տարեկան ստացվում է 1 կգ սերմ (մոտ 2 տ/հա): Հազվադեպ մշակվում են լիբերական և կոնգոյական կամ ռոբուստա սրճենիները: Սրճենու որոշ տեսակներ գեղազարդիչ են:
Սրճենու հատիկները պարունակում են թաղանթանյութ, ազոտային նյութեր, կոֆեին, շաքար, ճարպ և հանքային աղեր: Աղացած հատիկներից պատրաստված հաճելի համով և նուրբ բույրով ըմպելիքները (նույնպես կոչվում են սուրճ) կոֆեինի զգալի պարունակության շնորհիվ բարձրացնում են օրգանիզմի տոնուսը, խթանում գլխուղեղի աշխատանքը, գրգռում նյարդային համակարգը: 1 թեյի գդալ աղացած սուրճը պարունակում է 0,07–0,1 գ կոֆեին, որը բարձրացնում է առողջ, ինչպես և զարկերակային ցածր ճնշում ունեցող մարդկանց աշխատունակությունն ու բարելավում սրտի աշխատանքը, նպաստում ստամոքսահյութի արտազատմանը:
Նյարդային դյուրագրգռությամբ, սրտխփոցի, հիպերտոնիկ հիվանդությամբ և անքնությամբ տառապող մարդկանց խորհուրդ չի տրվում սուրճ օգտագործել: Սուրճի չարաշահումը կարող է առաջ բերել նույնիսկ առողջ մարդկանց սրտխփոցի հաճախացում և անքնություն: