Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Պարամարիբո
Տարածքը՝  
63,27 հզ. կմ2
Բնակչությունը՝  
438 հզ.
Պետական լեզուն՝ 
հոլանդերեն
Դրամական միավորը՝ 
սուրինամյան դոլար
Սուրինամի Հանրապետություն 
Սուրինամը փոքր պետություն է Հարավային Ամերիկայի Գվիանական սարահարթի հյուսիս–արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին: Ափամերձ գոտին ճահճապատ է (Գվիանական դաշտավայր): Ընդերքում կան բոքսիտների խոշոր պաշարներ, մանգանի, ոսկու հանքավայրեր:
Կլիման արևադարձային է, խոնավ: Գետերը (Կորանտեյն, Կոպենամե, Սուրինամ, Մարոնի) ջրառատ են, սահանքավոր, նավարկելի են միայն գետաբերանում: Տարածքի 90 %-ը զբաղեցնում են արժեքավոր ծառատեսակներով հարուստ մշտադալար անտառները: Կենդանական աշխարհը հարուստ և բազմազան է (կապիկներ, ամերիկյան հովազ, կատվառյուծ, գետակինճ և այլն): Շատ են թռչունները, սողունները (այդ թվում՝ անակոնդան), ջրերում՝ ձկները, ծովախեցգետինները:
Սուրինամի տարածքն առաջին անգամ հետազոտվել է 1499 թ-ին: 1551 թ-ին հոլանդացի առևտրականները Սուրինամի գետաբերանում հիմնել են բնակավայր: XVI դարի վերջին երկրի տարածքը զավթել են իսպանացիները, 1630 թ-ին՝ անգլիացիները, 1667թ-ին՝ հոլանդացիները: 1954թ-ին ստացել է ինքնավարություն, անկախություն ձեռք է բերել 1975 թ-ի նոյեմբերի 25-ին: 
Սուրինամում բնակվում են հնդկացիներ, կրեոլներ, ինդոնեզացիներ, մարոններ (անտառային նեգրեր), չինացիներ և այլք: 
Խոշոր քաղաքներն են Պարամարիբոն և Նյիվ Նիքերին:
Երկիրն ունի համեմատաբար զարգացած հանքարդյունաբերություն:
Սուրինամ գետը
Արդյունահանում են մեծ քանակությամբ բոքսիտներ, որից ստացվող ալյումինն արտահանվում է: Կան նաև փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
Զարգացած է երկրագործությունը: Մշակում են բրինձ, շաքարեղեգ, ցիտրուսներ, ադամաթուզ: Բնակչության ավանդական զբաղմունքը ձկնորսությունն ու ծովախեցգետնի որսն են: