Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վագերաձիերից ամենագեղեցիկը Գրևի վագերաձին է:
Վագերաձիերը (զեբրեր) միասմբակավորների կարգի ձիերի սեռի կաթնասուններ են: Ըստ մեծության, գանգի կառուցվածքի և շերտավորության՝ տարբերում են 3 տեսակ: Տարածված են Արևելյան, Կենտրոնական և Հարավային Աֆրիկայում: Բնակվում են անապատներում, տափաստաններում, անտառատափաստաններում:
Մարմնի երկարությունը 200–240 սմ է, պոչինը՝ 45–57 սմ, մնդավի բարձրությունը՝ 120–140սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 350 կգ: Մարմինը
Աֆրիկայի արևելյան մասում առավել տարածված է բարչելլա վագերաձին, որի նոր ծնված ձագն անմիջապես կարող է ինքնուրույն սնվել մոր կաթով:
ծածկված է կարճ ու կոպիտ բրդով՝ մեկընդմեջ մուգ ու բաց գույնի շերտերով: Յուրաքանչյուր անհատի նախշն անկրկնելի է: Պոչն ավարտվում է երկար մազափնջով: Հանդիպում են հոտերով, հաճախ՝ այծքաղների հետ: Չնայած շատ զգույշ ու արագավազ կենդանիներ են, սակայն հաճախ առյուծների, հովազների ու բորենիների որս են դառնում: Սնվում են բուսական կերով: Ծնում են 1–2 ձագ: Արհեստական պայմաններում լավ են բազմանում:
Որսում են գեղեցիկ մորթու և համեղ մսի համար: Թվաքանակի նվազման պատճառով վագերաձիերն առնված են պաշտպանության ներքո:
Տես նաև Ձիեր
  • Աֆրիկյան վագերաձիերը լավ հարմարվել են Ուկրաինայի Ասկանիա Նովա արգելոցում: