Այբուբեն
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
Արագ Որոնում


Վագրի մորթու շերտավոր գունավորումը նրան քողարկում է խոտերի ու թփերի մեջ:
Կատվազգիների ընտանիքի կաթնասուն այս կենդանիները ներկայիս ամենախոշոր գիշատիչներից են: Վագրի մարմնի երկարությունը մինչև 3 մ է, պոչինը՝ 1,1 մ, կենդանի զանգվածը՝ 227–272 կգ: Հիմնականում տարածված են Ասիայում, Հնդկաստանում, Մալայան կղզեխմբում, անցյալում եղել են նաև Այսրկովկասում ու Միջին Ասիայում: Վագրն ապրում է եղեգի, հնդկեղեգի մացառուտներում, թփուտներում, լեռնային անտառներում:
Վագրը հիանալի որսորդ է. վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն մեծ մասամբ հարձակվում է դարանից: Վագրի հզոր ժանիքներից կենդանին հազվադեպ է կարողանում փրկվել: Թաթի մի հարվածով նա կարող է ձի սպանել, 5-մետրանոց ցատկեր անել, հիանալի լողալ, իսկ կշտանալու համար նրան պետք է 30–50 կգ միս: Հիմնականում հարձակվում է եղջերուների, վայրի խոզերի, այծքաղների, նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որսն անհաջող է լինում, վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ` մորեխներով: Կարող է նաև երկար ժամանակ մնալ առանց սննդի: Վագրերը որսում են մեծ մասամբ հիվանդ ու թույլ կենդանիների և բնության սանիտարի դեր են կատարում: Մարդու վրա հարձակվում են, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել վագրի ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում ավարը ճաշակելուն: Իր շերտավոր գունավորման (մեջքը և կողքերը կարմրաշիկավուն են, ստորին մասը՝ սպիտակ` լայնական նեղ, սև շերտերով) շնորհիվ  վագրը գերազանց քողարկվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում:
Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–4 ձագ: Ապրում է 20 և ավելի տարի: Վագրը եղել է մարզական որսորդության և արդյունագործության (արժեքավոր է մորթին) օբյեկտ: Այժմ նրանց թիվը խիստ կրճատվել է: Գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում: 
Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններին: