Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Վաղենակը (նարգիզ) աստղածաղկազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է: Հայտնի է վաղենակի մոտ 30 տեսակ՝ տարածված միջերկրածովյան երկրներում, Կենտրոնական Եվրոպայում: ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ պարսկական վաղենակը, որը տարածված է Սյունիքի մարզում՝ Ներքին Հանդ, Շվանիձոր, Նռնաձոր գյուղերի մերձակայքում, Ծավ գետի ափին: Աճում է չոր, քարքարոտ, խճոտ լանջերին, երբեմն՝ որպես մոլախոտ՝ մշակաբույսերի ցանքերում: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: 
Մշակության մեջ ՀՀ-ում տարածված է դեղատու վաղենակը: Լավ աճում է բոլոր տեսակի հողերում, վատ խնամքի դեպքում վայրիանում է:
Ցողունը կանգուն է, կողավոր, պարզ կամ ճյուղավորվող, բարձրությունը՝ 10–30 սմ: Տերևները հերթադիր են, երկարավուն-հակադիր ձվաձևից մինչև երկարավուն-նշտարաձև, թավոտ: Ծաղկաբույլը զամբյուղ է, մեկական` երկար ծաղկակիրների վրա: Լեզվակավոր ծաղիկները դեղին են, առէջքային, պտղաբերող, կենտրոնականները՝ խողովակավոր, երկսեռ, անպտուղ: Պտուղը տարբեր չափերի աղեղնաձև ծռված սերմիկ է:
 Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, թթուներ, խեժեր, սապոնիններ, աղաղանյութեր, ճարպեր, ալկալոիդներ, միկրո- և մակրոտարրեր: Պատրաստուկներն օգտագործում են վերքերի և խոցերի, ստամոքսի, 12-մատնյա աղու, լյարդի և լեղապարկի, սրտային հիվանդությունների, արյան բարձր ճնշման, ուռուցքների, շնչուղիների բորբոքման և այլ դեպքերում: Թուրմն ունի հականեխիչ և հակաբորբոքային հատկություններ: