Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Պորտ Վիլա
Տարածքը՝ 
12,2 հզ.կմ2
Բնակչությունը՝ 
200 հզ.
Պետական լեզուները՝ 
բիսլամա, անգլերեն, 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
վատու
Վանուատուի Հանրապետություն
Վանուատուն (բիսլամա լեզվով՝ «երկիր, որը եղել է, կա և կլինի») պետություն է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում` Նոր Հեբրիդներ և նրանից հյուսիս գտնվող Բանքս և Տոռես կղզիներում: Ամենամեծ կղզին Էսպիրիտու Սանտոն է: Մակերևույթն առավելապես լեռնային է: Կղզիների մեծ մասն ունի հրաբխային ծագում: Կան գործող հրաբուխներ:
Կլիման արևադարձային է, տարածված են մշտադալար անտառները, հարավում՝ սավաննաները: Արժեքավոր ծառերից են կաուրին և սանդալենին: Կենդանական աշխարհն աղքատ է, շատ են թռչունները:
Կղզիները հայտնաբերել է պորտուգալացի ծովագնաց Պ. Կիրոսը, ուսումնասիրել և Նոր Հեբրիդներ է անվանել Ջ. Կուկը: 1906 թ-ից երկիրը գտնվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ կառավարման ներքո: 1980 թ-ից անկախ
Վանուատուի խորհրդարանի շենքը Պորտ Վիլայում
պետություն է:
Բնակչության 90%-ը մելանեզացիներ են, կան նաև պոլինեզացիներ, եվրոպացիներ, չինացիներ և այլք:
Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են կոկոսյան արմավենի, յամս, տարո, ադամաթուզ, կակաո, սրճենի: Զբաղվում են ձկնորսությամբ: Կան պահածոների, ձկնավերամշակման, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ: